Այդ հարցում Ալիևը թող Սահակաշվիլուց դաս քաղի
Օգոստոս 27, 2009թ. 15:59
Պատերազմի վերսկսման հավանականությանն անդրադառնալով` ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը, նախ նկատեց, թե ցանկացած խաղարարար ուժի մուտքը տարածաշրջան հանգեցնելու է պատերազմի:
Ապա ակնարկելով Ադրբեջանին, կարծիք հայտնեց, թե պատերազմող երկիրն այդքան շատ չի խոսում պատերազմի մասին, բայց եթե ադրբեջանցիները ցանկանում են , կարող են կրկին փորձել, եթե չեն բավարարվել նախորդ պատերազմի` իրենց համար տխուր հետևանքներից: «Եթե, իրոք, ուզում են կրկնել Սահակաշվիլու օրինակը, ապա պարտավոր են Վրաստանի հետ տեղի ունեցածն էլ աչքի առաջ ունենալ»:












