Գլխավոր » Լրահոս

Հայկական հուշադրամ` Ուկրաինայում

Օգոստոս 27, 2009թ. 16:12

Առաջին անգամ արտերկրի կողմից իրականացվում է Հայաստանի պատմությանն ու հայկական մշակույթին նվիրված հուշադրամի թողարկում:

Ուկրաինայի ազգային բանկը թողարկել է արծաթե հուշադրամ` նվիրված 16-րդ դարում Ղրիմում հիմնադրված հայկական «Սուրբ խաչ» եկեղեցուն:

Հուշադրամի դեմերեսին պատկերված է վանքի  խաչքարը, դարձերեսին` վանական շինությունները. ձախ կողմում` «Հին Ղրիմ» հայկական վանքը, աջ կողմում` «Սուրբ խաչ» վանքը:

Հուշամեդալը թողարկվել է Ուկրաինայի ճարտարապետական կառույցների հուշամեդալների շարքի շրջանակներում:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԲ հասարակության հետ կապերի ծառայությունը, «Սուրբ խաչ» արծաթե հւշադրամ կարելի է ձեռք բերել ՀՀ կենտրոնական բանկից:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`