Գլխավոր » Լրահոս

Կալիֆորնիայի դատարանի վճիռը կբողոքարկվի

Օգոստոս 27, 2009թ. 19:11

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքերով, ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման պետք է գիտակցի, որ իր կողմից Հայոց Ցեղասպանության չճանաչումը դեռ չի նշանակում, թե ԱՄՆ որևէ նահանգ ևս չպետք է ճանաչի Ցեղասպանությունը:

Այսօր մամուլի ասուլիսում Կիրո Մանոյանն անդրադարձավ Կալիֆորնիայի վերաքննիչ դատարանի կողմից Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության զոհերի հարազատներին ապահովագրական փոխհատուցում տալու մասին օրենքը չեղյալ հայտարարելու որոշմանը` նշելով, որ հայկական կողմը պատրաստվում է բողոքարկել այն:

Կ. Մանոյանը կարծում է, որ եթե վճիռն անփոփոխ մնա, ապա Թուրքիան կարող է ճնշում գործադրել Ցեղասպանությունը ճանաչած մյուս նահանգների վրա` պահանջելով որոշումը ճանաչել հակասահմանադրական, ինչպես նաև խոչընդոտել 106 բանաձևի մուտքը ԱՄՆ Կոնգրես: « Վճիռը պետք է բողոքարկել ԱՄՆ սահմանադրական դատարան», իսկ դրա համար անհրաժեշտ հիմքեր կան, այսպես` նախատեսված 12 դատավորի փոխարեն հայցը քննել են, ընդամենը` երկու, իսկ վճիռը կայացրել են` երեք դատավորներ:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը արդեն նամակ է հղել նախագահ Օբամային` նշելով, որ ԱՄՆ նախագահի կողմից «Հայոց ցեղասպանություն» բառակապակցության չօգտագործումը չի նշանակում, որ պետք է առհասարակ ԱՄՆ-ում  արգելք դրվի այդ բառակապակցության օգտագործման  վրա։ Նրանք կոչ են արել Օբամային մերժել Դաշնային վերաքննիչ դատարանի վճիռը։


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`