Գլխավոր » Լրահոս

Վրաստանի պահվածքն անընդունելի է

Օգոստոս 27, 2009թ. 19:13

Ինչպես արդեն հաղորդել է «ԱրմԱր»-ը, վրաց սահմանապահները խախտելով սահմանը` ներխուժել են Շիրակի մարզի Բավրա գյուղի տարածք և գյուղի բնակիչներին արգելել գյուղատնտեսական աշխատանքներ  իրականացնել:

Այսօր կայացած մամուլի ասուլիսում անդրադառնալով վրաց սահմանապահների կամայականություններին` ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը նշեց. «Սահմանների հարցում միշտ էլ պետք է զգոն լինել: Եթե մի պետություն փորձում է առիթն օգտագործել և տարածք ձեռք բերել, դա ինքնին դատապարտելի է: Եթե այդ տարածքները բանակցության առարկա են, ապա վրացիների կողմից առաջխաղացումը սխալ է: Իսկ եթե պատկանում են Հայաստանին, ապա դա պետական սահմանի խախտում  է»:

Կ. Մանոյանը նաև անընդունելի է համարում Հայաստանի արտաքին գործերի նախարարության`  փաստին չարձագանքելու անհասկանալի պասսիվությունը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`