«Մեր երկրում ծայրահեղ աղքատություն է տիրում»,- ասում է Ահմեդ Ռեյիզ Յըլմազը
Օգոստոս 28, 2009թ. 18:08
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավարի թեկնածու Ահմեդ Ռեյիզ Յըլմազը հայտարարել է, թե Թուրքիայում, տնտեսական ճգնաժամի հետևանքով թուրք ժողովուրդը գտնվում է ծայրահեղ աղքատության մեջ, հանապազօրյա հաց չունի և չի կարողանում մեջքը շտկել հարկերի ու տուրքերի ծանրությունից: Նա ասել է. «Գործազրկության և ինֆլյացիայի ցուցանիշների մասին հրապարակված տեղեկություններն իրականությունը չեն արտացոլում: Իրականում Թուրքիայում տիրող իրավիճակը` կենսամակարդակի ու կենսապայմանների գնահատման աղյուսակում, զբաղեցնում է առավել վատ, ստորին սանդղակները»:
armarlur.com












