Թուրք-մեսխեթցիները հեռանում են Ադրբեջանից
Թուրք-Մեսխեթի «Վաթան» կազմակերպությունը դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջանի տարածքում, քանի որ, կազմակերպության ղեկավար Իբրահիմ Բուրհանովի խոսքերով, Վրաստանի կառավարության որոշմամբ, Ադրբեջանի տարածքում ապրող մինչև տաս հազար մեսխեթցի թուրքերն սկսել են վերադառնալ իրենց բնակության նախկին վայրեր:
«Այդ հանգամանքն էլ հանգեցրել է նրան, որ կազմակերպության գործունեությունը կդադարեցվի մեր առաքելության ավարտի պատճառով», – «Գրուզիա Օնլայն» էլեկտրոնային լրատվական գործակալությանը հայտնել է Իբրահիմ Բուրհանովը: Նա նաև ավելացրել է, որ 2010 թվականի մայիսին կհեռանա Ադրբեջանից և իր գործունեությունը կշարունակի արդեն Վրաստանում:
Նշենք, որ 2007 թվականի հուլիսի 11-ին Վրաստանում օրենք է ընդունվել, համաձայն որի` թուրք-մեսխեթցիներին կվերադարձվեն այն հողերը, որտեղ նրանք բնակվել են տեղահանումից առաջ: Ներկայումս այդ հողերի հիմնական մասը պատկանում է Սամցխե-Ջավախքի հայությանը, որտեղ և պլանավորում են վերաբնակեցնել թուրք-մեսխեեթցիներին:












