Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

«Թուրքիայի կառավարությունը Հայաստանին խոստացել է առանց նախապայմանների բացել սահմանը»

Օգոստոս 29, 2009թ. 12:44

Այսօր Թուրքիայի որոշ քաղաքական շրջանակներ խիստ  անհանգստացած են և փորձում են պարզել, թե, իրականում թուրքական կառավարությունն ի՞նչ  խոստումներ է տվել Հայաստանին: Խոսքը վերաբերում է ապրիլի 23-ին ի հայտ եկած «ճանապարհային քարտեզի» բովանդակության գաղտնազերծմանը:

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության անդամ Օնուր Օյմենը` քրդական և հայկական փաստաթղթերը պատրաստած Ատլանտյան խորհրդի փորձագետ   Դևիդ Ֆիլիպսի հասցեին ասել է, թե «Նա իր մի ձեռքում պահում է  քրդական հարցը, մյուսում` հայկական խնդիրը»: Հիշեցնենք, որ փորձագետ Դևիդ Ֆիլիպսը միաժամանակ ամերիկյան կառավարության աջակցությամբ ձևավորված թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի նախագահն է:

Օյմենը կուսակցության անունից հայտարարել է, որ հիշյալ հանձնաժողովի ձեռքով պատրաստված և Թուրքիայի ու Հայաստանի կառավարություններին «պարտադրված»  «ճանապարհային քարտեզի» բովանդակությունը դեռևս թաքցվում է հասարակությունից: Ըստ նրա, Թուրքիայի կառավարությունը Հայաստանին խոստացել է առանց նախապայմանների բացել հայ-թուրքական սահմանը: Ավելին, նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման Թուրքիա կատարած այցի ընթացքում ևս նման հայտարարություն էր արել:

Օյմենի կարծիքով վերջին զարգացումները թույլ են տալիս համոզված ասել, որ Թուրքիայի կառավարությունը  համաձայնվել է առանց նախապայմանի բացել սահմանը:

Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական»  կուսակցությունը Թուրքիայի կառավարությանը մեղադրում է նաև արտաքին ուժերի ազդեցության տակ գտնվելու մեջ:

Քրիստինե ՄԵԼՔՈՆՅԱՆ


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`