Երբ գործում է ազգի տականքը
Խաղաղասեր նախաձեռնությունների կովկասյանը կենտրոնը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ այս ամիս կազմակերպել է ադրբեջանական ֆիլմերի փառատոն: Ինչպես տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը, փառատոնում կներկայացվեն վավերագրական, խաղարկային, անիմացիոն և այլ ժանրերի կարճամետրաժ ֆիլմեր: Իսկ հաղթողներին կորոշի հանդիսատեսը:
2007 թվականի հոկտմբերից մինչև 2008 թվականի մայիս ընկած ժամանակաշրջանում վերոնշյալ կազմակերպությունը Երևանի դպրոցներից մեկում անցկացնում էր Ադրբեջանի օրեր: Նշված ժամանակահատվածը լիովին բավարարեց, որպեսզի «Գեորգի Վանյան» մարդկային անուն կրող տականքի ղեկավարած կազմակերպությանը հաջողվի հայ երեխային վերածել ամորֆային, կոսմոպոլիտ, ստորամիտ մի երևույթի: «Բարև, ադրբեջանցի իմ հասակակից: Ես գիտեմ, որ դուք մեզ ագրեսոր և օկուպանտ եք համարում այն բանի համար, որ մենք գրավել են ձեր հողերը: Ինձ թվում է, որ մենք բոլորս ենք մեղավոր, բայց ես ուզում եմ, որ մեր հարաբերությունները լավ լինեն»: «Մենք կմիավորվենք մեկ երկրի մեջ… Կլինի Հայաստան-Ադրբեջան փողոց, որով կքայլեն հայերն ու ադրբեջանցիները: Հետագայում մենք` հայերս, կսովորենք ադրբեջաներեն, իսկ նրանք` հայերեն: Դա կլինի աշխարհի ամենահարուստ երկիրը»: «Արի մոռանանք, թե անցյալում ինչ է եղել մեր երկրներում: Քանի որ պարտավոր չենք մենք զորակոչվել մեր պապերի պատերազմին»:
Վերոնշյալները քաղվածքներ են հայ դպրոցականների նամակներից ադրբեջանցի իրենց հասակակիցներին: Ցավոք սրտի, սա է մեր իրականությունը: Ժողովրդավար երկիր ձևանալու մեր շատ մեծ ցանկությունը հանգեցրել է նրան, որ ազգի տականքը ներթափանցել է դպրոց, որտեղ անարգել անում է իր սև գործը:
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ












