Գլխավոր » Լրահոս

Նա հրաժարվեց դառնալ Կաթոլիկ հոգևորական և դարձավ հաջողակ գործարար

Օգոստոս 29, 2009թ. 15:03

18 տարի Ստամբուլի Գործարարների պալատի անդամ Անտոն Առաքելյանը` այժմ պալատի բյուջեյի հանձնաժողովի նախագահն է:

Նա ծնվել է 1941 թ. Ստամբուլում, աշխատավորի ընտանիքում: Նրա հայրը` Ստեփան Առաքելյանը, աշխատանք գտնելու նպատակով, Արդանուշից ընտանիքով տեղափոխվում է Ստամբուլ:

Անտոն Առաքելյանը խոստովանում է, որ  ապրել են  ծայրահեղ աղքատության մեջ: Ընտանիքը բազմանդամ էր` ինը երեխաներ, որոնցից երկուսը փոքր տարիքում մահացել են: Նա ընտանիքում ամենափոքրն է` ունի 4 քույր, 2 եղբայր, որոնցից ոչ ոք կրթություն չի ստացել: Միայն նրան է բախտ վիճակվել դպրոց հաճախել, կրթություն ստանալ: Սակայն Անտոնը հեռացել է,  քանի որ չի ցանկացել կաթոլիկ հոգևորական դառնալ:

Անտոն Առաքելյանը պատմում է. <Ծնողներս ինձ Պանգալի լիցեյի տարական դպրոց ուղղորկեցին: Լավ դպրոց էր, այն ավարտողներն իրենց տեղն ապահովում էին համալսարանում: Սակայն ինձ այլ ճակատագիր էր սպասվում: Աղքատ ընտանիքերից ընտրում էին կաթոլիկ հոգևորականների թեկնածուներ, որոնցից մեկն էլ ես էի: Փոխարենը, ընտանիքս ֆինասական աջակցություն էր ստանում: Հայրս կրկնում էր, որ մի օր Իտալիա ես գնալու: Իրականում ես հասկանում եմ, որ դա` ընտանիքը պահելու նրա միակ միջոցն էր»:

Բայց Անտոն Առաքելյանը չցանկացավ կաթոլիկ հոգևորական դառնալ: Նա երրորդ դասարանը դեռ չավարտած հեռանում է դպրոցից և 1953 թվականից աշակերտում վերաբարձիչի մոտ:

Այստեղից էլ սկսվել է նրա հետագա կյանքը: Ներկայումս Անտոն Առաքելյանը Թուրքիայի ամենահաջողակ գործարարներից է: Միայն անցյալ տարի ԱՄՆ-ից մինչև Ճապոնիա 40 միլիոն դոլարի մետաղ է արտահանել և տարեկան եկամուտը գերազանցել է 150 միլիոն լիրայից:

Անտոն Առաքելյանի «Սարբաք մետաղ առևտրի և գործարար Ա.Շ.» ընկերությունում 180 մարդ է աշխատում: Նա վստահեցնում է, որ իր կյանքում որևէ մեկի աշխատանքից չի ազատել և չի էլ պատրաստվում հեռացնել:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`