Ազգային պետական գործիչներ
Նախաբան
Հայ իրականության մեջ կարծես թե արմատավորված է այն վտանգավոր և միանշանակ մերժելի տեսակետը, ըստ որի անկախ պետականության դարավոր բացակայության պայմաններում մեր պատմությունը զուրկ է եղել հայրենասեր պետական գործիչներից։ Արդյունքում, հայությանը՝ հատկապես նրա երիտասարդ հատվածին, գերազանցապես հրամցրել են օտար գործիչների կյանքն ու բարքը և դաստիարակել դրանց օրինակով։
ճիշտ է, գրեթե բոլոր հայ գործիչների մասին միշտ հիշատակվել և նրանց գործունեությունն ուսումնասիրվել է, սակայն նրանք մեծ մասամբ չեն ներկայացվել ու գնահատվել որպես ազգին ու պետականությանը նվիրված գործիչներ, և փոխարենը՝ որպես կանոն, հայ հասարակությունը դաստիարակվել է հիմնականում Վարդան Մամիկոնյանի կերպարով (ամենևին նպատակ չունենք ստվերել վերջինիս), ինչի հետևանքով ենթակայաբար ստվերում են թողնվել եկեղեցական և պետական հայեցակարգերի համար անընդունելի համարված անձինք։
Սինչդեռ, ներկա պետականության պայմաններում՝ դրա իսկ ամրապնդման նպատակով, հրատապ անհրաժեշտություն և հրամայական է այլևս երիտասարդությանը հենց իր ազգի հավերժացման համւսր պայքարած անհատականությունների փաղանգի հերոսական կերպարներով դաստիարակելն ու կյանքում ուղղորդելը։
Իսկ որ մենք ընդօրինակման արժանի ազգային-պետական գործիչներ ունենք՝ միանգամայն ակնհայտ է։ Դրա վառ ապացույցն է մեր ազգի ոգեղեն պատմությունը՝ Հայկ Նահապետի ազգակերտությունից մինչ նորօրյա Արցախյան հերոսականը։
Ներկայացնում ենք Հայոց պատմությունից հայտնի մի շարք նշանավոր գործիչնեի, որոնց ազգային և պետական գործունեությունը ներդաշնակ է եղել։
«Հայրենիք» Ակումբ
ՀԱՅԿՅԱՆ ԿԱՐԱՆ
Այսօր մեզ համար մշուշոտ է Հայոց Պատմության մի ցեղաշունչ և շատ կարևոր ժամանակաշրջան, որը հայագիտության մեջ ընդունված է նշել «Հայասա-Ազզի ցեղային միության շրջան»։Իրականում, այդ ցեղային միությունն իր աստվածատուր Հայրենիք Հայկական Բարձրավանդակում մշտնջենապես հարատևող և Նախագո Հայ ցեղն է, իսկ նրա պատմաշրջանը` Ցեղի պատմության անուրանալի մասը, որի կերտողներից է մեր արի նախապապ Հայկյան Կարանը։
ԹուդԻալիա Գ-ն (Մ. թ. ա. 1400-1 ՅՑՕթթ.) խեթական նոր պետության տիրակալներից առաջինն էր, ով ցանկացավ փորձել Հայ զենքի ու բազկի կարողությունը: Այդ ժամանակ հայոց պետության արքան էր Հայկյան Մարիան: Խեթաց թագավորին հաջողվում է հանկարծակի հարձակվելով մեր սահմանների վրա՝ պարտության մատնել հայկական զորքերին։ Նա իրեն է ենթարկում Փոքր Հայքը, Բարձր Հայքն ու Տայքի արևմուտքը։ Խեթերին հաջողվում է նաև գերել Հայոց թագավորին ու որպես պատանդ տանել իրենց մայրաքաղաք Խաթթուսա։
Հայ ազգի համար օրհասական այս պահին զգացվում էր հզոր մի ցեղապետի անհրաժեշտություն, որը կարողանար չար թշնամուն ցույց տալ Հայկյանների արքայական գերդաստանի ողջ զորույթն ու փառքը։
Այս ժամանակ է, որ Հայրենյաց պաշտպանության սուրբ գործն իր ձեռքն է վերցնում Հայքում նոր թագադրված Կարան Նահապետը` հայտնի նաև Կարեն, Կարին, Կար անուններով (խեթական աղբյուրներում՝ Կարաննիս), որը սկզբից ևեթ որոշում է վրեժխնդրր լինել «Խաթթի երկրի մարդուն»։ Բայց դրա համար հարկավոր էր ոգեպնդել պարտված Ազգը, կազմակերպել ուժեղ զորք, ինչին և ծեռնամուխ է լինում մեր թագավորը։ Այնուհետև, իմաստուն Կարան, գործելով «ակն ընդ ական» սկզբունքով, որոշում է նենգ խեթերին հարվածել նույն հանկարծակիությամբ, ինչպես նրանք դա արեցին։ Խեթերի դեմ հարձակումը նա ծավալում է երկու ուղղությամբ՝ Տայքի արևելքից ու Ծոփքից։ Եվ, իրոք, լեռնային նպաստավոր դիրքերից շեշտակի գահավիժելով թշնամու գլխին, վրիժառու Կարանը ոչ միայն ամբողջովին ազատագրում է Հայոց նվաճված հողերն ու ոչնչացնում այնտեղ բնակվել հասցրած խեթերին, այլև գրավում և ավերակի է վերածում նրանց բնակավայրերը։ Փաստորեն, հայերին հաջողվում է նաև առաջանալ Խաթթիի սահմաններից այն կողմ։ Խեթական տարեգիրն ասում է. «Ազգի երկրի հակառակորդն եկավ Վերին երկրները ամբողջապես ավերեց»։ Խաթթիի համար սկսված էր հայկական պատուհասն ու սարսափը, որը երեք դար իր համարժեքը չպետք է ունենար, մինչև Խաթթիի վերջնական անհետացումը քաղաքական ասպարեզից։ Այնուհետև, Հայկյան Կարան՝ իր քաջ որդվոց գլուխ կանգնած և ռազմակառքերով զինված, մի զորեղ բանակով մտնում է Կումմախա և դիմում Խաթթիի վրա, նրան նոր ուղղությամբ հարվածելու մտադրությամբ։ Խեթաց տիրակալը, որը դեռ ուշքի չէր եկել իր գլխով անցած հանկարծահաս ու կորստաբեր դեպքերից, Հայոց զորքի առաջխաղացման բոթն առնելուն պես դուրս է գալիս նրան ընդառաջ։ Հայոց ու խեթերի բանակները դեմդիմաց հանդիպում են Կումմախա քաղաքի մոտ` Եփրատի ափին, որտեղ «Կարաննիսը՝ Հայասա երկրի արքան, ռազմիկներով ու ռազմակառքերով եկավ նրա (Խաթթիի թագավորի) դեմ կռվելու»։ Սպասվում էր հզոր ճակատամարտ, որը Հայոց համար իր հետագա նշանակությամբ իրավասու է կրելու մեծամարտ տիտղոսը, զի պետք է վճռվեր ոչ միայն ձեռք բերված հաջողությունների մնալ-չմնալը, այլև՝ կրկին հարցականի տակ կարող էր դրվել Հայոց անկախությունը։
ճակատամարտում Թուդհալիային չի հաջողվում կասեցնել Հայոց զորքի հարձակումը և ծանր մարդկային կորուստներ կրելով նա դիմում է խելակորույս փախուստի՝ Կարանի քմահաճույքին թողնելով գերի ընկած մեծաքանակ զինվորներին։
Հայկ Նահապետի կենսատու փառքն էր, որը միշտ ընթանալով իր արի ժառանգների առջևից՝ ապահովեց նրանց հաղթանակը։ Իր հայրական «մեռնե՛նք կամ հաղթե՛նք» զորավոր խոսքն էր, որ գալով հազարամյակի խորքից թևածում էր ռազմի դաշտում՝ իրեն լսելի դարձնելով սերունդներին։
Խեթերին Հայոց աշխարհից դուրս շպրտելուց հետո Հայկյան Կարանը լծվում է պետության հզորության ամրապնդման գործին։ Նրա գործունեության հետ է կապված Հայոց նշանավոր երկու քաղաքների շինարարությունը՝ Կարին և Կարս։ Ահավասիկ, մեր սիրելի արքայի գործունեության ստեղծագործ այդ շրջանին անդրադարձող հայկական հնագույն մի շատ գեղեցիկ ավանդություն.
Ի պատմագիրս այսպես ճառեն,
Ըստույգ գրեալ և հավաստեն
Վասն մերոյ այս քաղաքին
Հիմըն արկման, շինման սորին։
Այս բարելի քաղաք Կարին,
Շինեալ վաղուց` ավուրս հին
Ձեռաց Կարին թագավորին,
Հայկյան տոհմի մեր արքայի։
Պատմահոր մոտ Կարանը հիշատակվում է Կար անվամբ՝ որպես քսաներեքերորդը Հայկ Նահապետից հետո։ Կարին ձևով է նրան հիշում Երեմիա Վարդապետը, մեկտեղ նշելով, որ քաղաքը «Կարին անուն կոչի ի Կարին նախարարեն Հայկազանց, որ բնակեցավ առ ափն Եփրատայ»։
Կարանի հետ է կապված նաև Բարձր Հայքի անունը։ Հայոց այս կենսական տարածքը ազատագրվելով Հայկյան Կարանի կողմից ի պատիվ նրա կոչվեց Կարնո աշխարհ։ Հայոց արքան իր փառագոչ անունը կտակեց սերունդներին՝ Կարեն։ Հավանաբար, մեր նախնու հզոր ուրվականն էր, որ «էրզրումի հայոց լեռներեն» հնչեցրեց Հայ Հեղափոխության ձայնը։
Եվ այսօր Կարնո լեռներից իր վրիժառու հայացքով Կարանը մեզ հարցնում է. «Մինչև ե՞րբ ոսկորներս հեծեն»։ Արդ, կարո՞ղ ենք այրաբար պատասխանել արի Նահապետին. «Մեր սո՛ւրբ արքա Կարան, մոտ է օրը քո սուրբ Նշխարների, քո սո՛ւրբ շիրմի փառավորման, բովանդակ Հայաստանի վերատիրման, մոտ է օրը Հայոց Նոր Արշալույսի…»։
Արման Փոլադյան «Հանրապետական», 1995, դեկտեմբեր, թ. 18
ՄԵՆՈՒԱ
«Կորովի, հաղթող, ընդարձակ ձեռնարկությունների,
մեծագործությունների, մարդ էր նա և աշխարհակալ թագավոր»։
Լեո
Վանի (կամ Արարատյան) հայոց թագավորության հզորության հիմնաքարը դրեց Մենուա արքան, որը փառավոր գործունեություն ծավալեց և ռազմի դաշտում՝ իր սուրը պսակելով բազում հաղթանակներով, և հատկապես, ներպետական կյանքում՝ բարեկարգելով, շենացնելով երկիրը: Մենուան էր, որ հիմք դրեց Արարատյան թագավորների միավորիչ քաղաքականությանը: Նրա օրոք էր, որ Ասորեսստանի հետ հակամարտության մեջ եղող Արարատյան երկիրը, եթե մինչ այդ վարում էր պաշտպանական պատերազմ՝ անցավ նախահարձակ գործողությունների: Վերջապես, Մենուան փառավոր անուն թողեց սերունդներին, նաև իր մշակութային, շինարարական գործունեությամբ (առհասարակ, Վանի թագավորները տոգորված էին շինարար ոգով, սակայն Մենուան իր մշակութային գործունեությամբ գերազանցեց բոլորին)։
Մենուան երկրի կառավարման գործում ներգրավվեց հոր` Իշպուինի օրոք և վերջինիս գահակիցն էր: Սեպագիր արձանագրությունները վկայում են, որ դառնալով հոր գահակիցը՝ Մենուան մեծ ակտիվություն հաղորդեց երկրի քաղաքական կյանքին և հաճախ ինքն էր գլխավորում ռազմական ձեռնարկումները։ Մ. թ. ա. 9-րդ դարում Առաջավոր Ասիայում զորեղացած դիրք էր գրավում Ասորեստանը: Միջագետքյան անապատների հյուսիսում բարձրացող Հայկական Բարձրավանդակի նվաճումը ասորեստանյան արքաների համար ուներ ռազմավարական մեծ նշանակություն, քանի որ ամեն վայրկյան արարատյան բանակները կարող էին իջնել անառիկ լեռներից և շեշտակի հարվածներով հօդս ցնդեցնել հակառակորդի նվաճումները։ Այս նպատակով Ասորեստանը բազմաթիվ արշավանքներ ձեռնարկեց դեպի Հայկական Լեռնաշխարհ, սակայն ապարդյուն՝ հայրենի բարձրաբերձ լեռնեոին ապավինած նաիրյան ցեղերը շարունակում էին մնալ աննվաճ, ինքնիշխան:
Սակայն, հարավի հետագա հարձակումները կանխելու համար հայերին անհրաժեշտ էր միավորված երկիր, տնտեսական հիմք և հստակ նպատակներ հետապնդող ռազմական ձեռնարկումներ։ Մ. թ. ա. 810թ. հոր մահից հետո Մենուան երկիրը միայնակ սկսեց կառավարել և պետության առջև ծառացած խնդիրների լուծման ուղղու¬թյամբ, եռանդուն գործունեություն ծավալեց։ Երկրի ամբողջականու¬թյունն ապահովելու նպատակով Վանի թագավորությանը կրկին միացվեցին Օոփքը, Աղձնիքը, հյուսիս-արևմուտքում՝ Արածւսնիի վերին հոսանքի, Ճորոխի ավազանի շրջանները, Տայքը, հյուսիսում` Արարատյան դաշտի մի մասը: Միավորված շրջաններում կենտրոնական իշխանության համար հենարաններ ստեղծելու նպատակով, կառուցվեցին բազմաթիվ քաղաք-ամրոցներ, որոնցից առավել նշանավոր են Մասիսի ստորոտում Մենուայի անունը կրող Մենուախինիլին և Մանազկերտը` Վանա լճի հյուսիսում։ Երկրում աշխուժացավ տնտեսական կյանքը։ Ապահովելով որոշ միասնություն, ստեղծելով տնտեսական նախադրյալներ՝ Մենուան ձեռնամուխ եղավ արտաքին խնդիրների լուծմանը։ Նրա առաջնորդությամբ արարատյան բանակները մտնում են Ասորեստանին սահմանակից երկրները: Այս ձեռնարկով հայոց բանակները Արևելքում սպառնագին դիրքեր զբաղեցրեցին Ասորեստանի նկատմամբ: Այնուհետև, անցնելով Եփրատը՝ Մենուան վերացրեց Մելիտենեի խեթական փոքր թագավորությունը։
Սակայն, Մենուան պատմության մեջ մտավ ոչ միայն որպես օժտված զորապետ, այլև իբրև շինարար, ստեղծարար տիրակալ, որը նույնքան ջանադիր և եռանդուն եղավ նաև պետության ներքին կյան քում՝ ապահովելով երկրի ընդհանուր բարեկեցությունը։ Կառուցվեցին բազմաթիվ քաղաք-ամրոցներ, ջրանցքներ, սրբատեղիներ… Մենուայի նախաձեռնած կառույցներից է ցայսօր գործող և Վանին ջուր մատակարարող «Շամիրամի ջրանցքը»։ Վերջինս մոտ 70 կմ է, անցնում է լեռների, ապառաժների միջով և ժամանակի բարդ կառույցներից է, եզակի` ողջ Արևելքում։ Այս ամենը վկայում է երկրում ծաղկող գիտության, արհեստների մասին։
Մենուայի ստեղծած տնտեսական հիմքերը հնարավորություն տվեցին մոտ 70 տարի ապահովել երկրի հզորությունը։
Մեծագործ արքան վախճանվեց մ. թ. ա. 786թ.։ Նրան հաջորդեց որդին՝ Արգրշտին, որը եղավ հոր արժանավոր հետնորդը, շարունակեց վերջինիս քաղաքականությունը և Վանի թագավորությունը հասցրեց հզորության գագաթնակետին։
Գևորգ Հովհաննիսյան «Հանրապետական»
ԱՐԳԻՇՏԻ Ա
գործունեության ընթացքում հավասարապես մեծագործ են եղել թե՛ ռազմի, թե պետական գործունեության, և թե՛ մշակույթի բնագավառում։ Այդ հազվադեպ գործիչներից է Հայոց Արարատյան (Վանի) թագավորության արքա Արգիշտի Ա-ն։
Մ. թ. ա. 9-8-րդ դարերը Վանի թագավորության համար խիստ Բախտորոշ շրջան էր։ Հենց սկզբից հարևան Ասորեստանի հետ
անհավասար պայքարի մեջ մտած հայոց պետությունը դարի վերջին արդեն բավականաչափ զորեղացել էր։Սակայն վտանգը մեծ էր. Ասորեստանը, որ գլխավորում էր սեմական աշխարհը, ձգտում էր համաշխարհային տիրապետության, և դրա ճանապարհին նրա գլխավոր խոչընդոտը Վանի հայկական թագավորությունն էր։ Մինչև Արգիշտին, թեև հայոց տիրակալները հաջողությամբ դիմագրավում էին Ասորեստանի հարձակումներին, սակայն դա բավական չէր։ Այդ հակասության մեջ կուլ չգնալու համար հարկավոր էր միավորել հայկական անջատ-անջատ ուժերը և դրանք ծառայեցնել Հայ Ցեղի հարատևման գործին։ Այդ անհրաժեշտությունը զգալով էր, որ Արգիշտին սկսեց եռանդուն և նպատակաուղղված գործունեություն։
Արգիշտին` Մենուա արքայի որդին էր։ Հոր ստեղծած տնտեսական հզորությունը հիմք հանդիսացավ որդու արտաքին քաղաքականության համար։ Դառնալով թագավոր (մ. թ. ա. 786թ.), Արգիշտի առաջինի գործն եղավ հյուսիսում գտնվող հայկական անկախ միավորումների համախմբումը Վանի թագավորության շուրջ։ Այստեղ նա իր պետությանը միացրեց Սևանի ափերը, Տայքը, Ջավախքը, Արարատյան նահանգի ծայրամասային գավառները։ Այս տարածքները, վերջնականապես, միավորված պահելու համար` նա մ. թ. ա. 782թ. կառուցեց էրեբունին, իսկ 775թ. Արգիշտիխինիլի (Արմավիր) քաղաք-ամրոցները, որոնք դարձան վարչա-քաղաքական և տնտեսական խոշոր կենտրոններ։Վանի Խորխոր ժայռին թողած Արգիշտիի տարեգրությունից տեղեկանում ենք, որ նա մեծ հաջողության է հասնում նաև հարավում ու արևմուտքում։ Այստեղ նա Արարատյան թագավորությանն է միացնում Սալաթիան և այլ տարածքներ։
Այսպիսով, նրան հաջողվում է ստեղծել մի պետություն, որն ընդգրկում էր Հայկական Բարձրավանդակի բնական սահմանները և որտեղ բացարձակորեն գերակշռում էր հայկական տարրը։ Պետության ողջ տարածքում սկսվում է տնտեսական ակտիվ գործունեություն։ Ջրանցքների, կամուրջների, քաղաքների ու բերդերի կառուցումը մեծ թափ է ստանում։ Եվ միայն այնժամ, երբ հայկական բոլոր ուժերը համախմբված էին մեկ պետության մեջ, երբ Հայրենիքը տնտեսական, ռազմական ու մշակութային մեծ վերելք էր ապրում, Արգիշտին իր հայացքը ոստում է Ասորեստանին։
Հայ-սեմական դարավոր հակամարտությունը, որ այդ մի քանի տարում փոքր-ինչ մեղմացել էր Ասորեստանի թուլության և Հայաստանի ներքին խնդիրներով զբաղվածության պատճառով՝ կրկին վերսկսվեց։ Հայկական զորքերը մտնելով Ասորեստան՝ գրավեցին Արևելյան Տիգրիսի ավազանն ու Ուրմիա լճից հարավ ընկած մի շարք երկրներ։ Հետագա տարիներին արշավանքներով Արգիշտին հայոց պետությանը ենթարկեց այլ երկրներ ևս, որով հայոց թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Նվաճումների հետևանքով ձեռք բերված բազմահազար ստրուկներն ու անբավ հարստությունը ծառայում էին Հայաստանի բարգավաճմանը։ Այս ամենի հետևանքով Արարատյան թագավորությունը դարձավ ժամանակի հզորագույն պետությունը, որից կախված էր Առաջավոր Ասիայի բախտը։
Այսպիսով, Արգիշտին առաջին հայ արքան էր, որը միավորեց հայկական անջատ իշխանությունները և ստեղծելով հայկական միասնական թագավորություն՝ այն դարձրեց ժամանակի ամենազոոեղ պետությունը։
Գևորգ Հովհաննիսյան «Հանրապետական»
ԱՐՏԱՇԵՍ Բ
«Թվում էր, թե Արտաշես Ա-ի ու Տիգրան Մեծի
ժամանակներն Էին
վերադառնում»:
Լեո
Մ. թ. ա. 30-ականների վերջերին Հայաստանի համար ծանր ժամանակներում Արտաշիսյան թագավորության գլուխ է անցնում հայոց արքա Արտավազդ Բ-ի ավագ որդի Արտաշես Բ-ն։
Նա իշխանության անցավ այնպիսի պայմաններում, երբ հայոց պետականության գոյությունը մազից էր կախված և օտարները փորձում էին տիրանալ հայրենի գահին։ Արտաշեսն իր գործունեությամբ փորձեց չեզոքացնել այդ վտանգը և նախադրյալներ ստեղծել երկրի հզորացման համար: Չնայած հայոց արքունիքում այդ ժամանակ տիրապետող հելլենականությանը՝ նա տոգորված էր ազգային գաղափարներով, և դա ցայտուն արտահայտվեց նրա ողջ գործունեության ընթացքում։
Մ. թ. ա. 34թ. հռոմեական լեգեոնները Անտոնիոսի գլխավորությամբ ներխուժում են Մեծ Հայք։ Սրտավազդ Բ-ն երկիրն ավերածությունից փրկելու հույսով փորձում է բանակցությունների միջոցով չեզոքացնել վտանգը, սակայն Անտոնիոսը ուխտադրժորեն ձերբակալում է նրան։ ժողովրդի՝ հռոմեացիներից համընդհանուր դժգոհության պայմաններում (հռոմեացիները կողոպտել էին նաև Եկեղիքում Անահիտի տաճարը), հենվելով բանակի աջակցության վրա՝ հայոց թափուր գահին է անցնում Արտաշես Բ-ն։ Սակայն, հռոմեացիների դեմ պայքար կազմակերպել նրան առժամանակ չի հաջողվում, և Արտաշեսը ապաստանում է պարթևների մոտ։
Անտոնիոսն Արտավազդին ու արքայական ընտանիքը տանում է Ալեքսանդրիա և Մեծ Հայքի թագավոր հռչակում իր և Կլեոպատրայի մանկահասակ որդի Ալեքսանդրին, սակայն վերջինիս վիճակված չէր տեսնել Հայաստանը։ Մ. թ. ա. 31թ. Անտոնիոսը Ակցիումի ծովամարտում պարտություն է կրում Օկտավիանոսից և զոհվում։ Օգտվելով միջազգային նպաստավոր պայմաններից, Արտաշեսը` պարթևների օգնությամբ, վերադառնում է հայրենյաց գահին և միջոցներ ձեռնարկում պետականությունը ամրապնդելու համար։ Նա պարտության է մատնում Հայաստանի անվտանգությանը սպառնացող Ատրպատականի թագավորին, որը հավակնություններ էր ցուցաբերում հայոց գահի նկատմամբ, և Ատրպատականը կցում Հայկական պետությանը։ Արտաշեսի հրամանով կոտորվում են Հայաստանում գտնվող բոլոր հռոմեացիները։
Այդպես էր երիտասարդ ու եռանդուն արքան լուծում երկրի ու հոր վրեժը` ասպետական ու վեհ հատկանիշներից զուրկ հակառակորդներից։ Արտաշեսի գործունեության շնորհիվ Մեծ Հայքը վերականգնում է իր կորսված դիրքերը։ Նա նույնիսկ դրամներ հատեց «Արքայից արքա» տիտղոսով, և երկիրը նորից ձեռք բերեց իր նախկին փառքն ու հզորությունը։Սակայն, Արտաշեսի կառավարումը կարճ տևեց։ Հռոմեական գործակալների դրդմամբ ու աջակցությամբ, տեղի հռոմեամետ ուժերը մ. թ. ա. 20թ. դավադրաբար սպանում են արքային։ Դրանից հետո թեև գահն անցավ նրա եղբորը և երկիրը պահպանեց իր անկախությունը, սակայն դաստիարակված լինելով Հռոմում՝ օտար սովորույթներով ու բարքերով, վերջինս հանդես եկավ լոկ որպես դրածո՝ հեռու ազգային խնդիրներից ու նպատակներից։
Արտաշես Բ-ի կերպարը և հայոց պատմության այս ժամանակաշրջանը ցույց են տալիս, թե ինչի են ընդունակ հայրենի հող ու ջրով մեծացած և հակառակը՝ ծագումով թեև հայ, բայց օտար ափերում, օտար բարքերով ու սովորույթներով դաստիարակված անհատները։ Ցավոք, Արտաշես Բ-ն եղավ Արտաշեսյան Հայաստանի փառքն ու հզորությունը մարմնավորող վերջին գործիչը։
Արսեն Հակոբյան «Հանրապետական», 1995, նոյեմբեր, թ. 17
ՄՈՒՇԵՂ ԵՎ ՄԱՆՎԵԼ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆԵՐ
«Նմանվիր Մամիկոնյան հային, որ զորավոր էր դեպի հայրենի Երկիրն ու Ցեղը
տածած սրբազնության զգացումով և նրանց համար
մեռնելու իր աննահանջ կամքով»։
Գարեգրն Նժդեհ
Պատահական չէ մեծ հայի այս պատգամը։ Դարեր շարունակ Ատմիկոսյան տոհմի անունը հայի համար ունեցել է ռազմական փառքի, հայրենյաց համար մեռնելու կամքի, հայի վսեմ բարոյականի իմաստ։
Նախկինում աննշան այդ տոհմը չորրորդ դարից սկսած իր ձեռքը վերցնելով Հայաստանի պաշտպանության ղեկը՝ եղավ հայ թագավորների հավատարիմ օգնականը, իսկ հայկական պետականության անկումից հետո՝ Հայաստանի անկախության ամենաեռանդուն պաշտպանը։
Վաչե Մամիկոնյանով սկսվեց Մամիկոնյան ասպետների ա՜յն հիանալի փաղանգը, որի մեջ ամրապնդված էր Ցեղի ու Հայրենիքի համար կռվելու և մեռնելու բարոյականը։ Հատկանշական է, որ այն ուներ ժառանգական բնույթ` փոխանցվելով սերնդե-սերունդ։ Մամիկոնյան ռազմի ասպետների այդ շքեղ փաղանգում իրենց հերոսականությամբ ու հայաշունչ բարոյականով փայլում են Մուշեղ և Մանվել Մւսմիկոնյանները։
Մուշեղը Վասակ Մամիկոնյանի որդին էր։
Նրա հոր ու Արշակ թագավորի մահից հետո հայոց աշխարհն ընկավ ծանր կացության մեջ։ Պարսից մի մեծ զորաբանակ ավերելով երկիրը՝ պաշարել էր Արտագերս ամրոցը։ Մեկը մյուսի հետևից թշնամու կողմն էին անցնում հայ նախարարները։ Նման պայմաններում Մուշեղը ստանձնելով սպարապետության պաշտոնը (368–376թթ.) լծվեց Հայաստանի ազատագրման գործին։ Իր շուրջը համախմբելով հայոց գահին հավատարիմ մնացած իշխաններին՝ նա վերսկսեց պարսիկների դեմ պայքարը։ Բայց, համոզվելով, որ երկրի անկախության վերականգնմանը կօգնի միայն արքայական իշխանությունը նա՝ որպես հայոց գահի հավատարիմ պաշտպան, բանակցելով Հռոմի կայսեր հետ՝ այնտեղից բերեց Պապ արքայազնին և թագավորեցրեց Հայաստանում։ Այդ ընդունակ և համարձակ արքայի հրամանով Մուշեղն սկսեց արագ ձևով պատերազմի պատրաստվել։ 10.000-ոց զորքով գնալով Ատրպատական՝ Մուշեղը մեծ ջարդ տվեց պարսից արքայի բանակին՝ գրավելով նաև նրա կանանոցը; Դաժանաբար վրեժ լուծելով գերված պարսիկներից՝ նա, սակայն, իրեն ասպետորեն պահեց կանանց հանդեպ։ Կանանոցը նա ապահով ուղարկեց Շապուհին։ Հայի այս վսեմ բարոյականը ցնցեց անգամ գազանաբարո Շապուհի հոգին։ Իսկ Ձիրավի հաղթական ճակատամարտով Մուշեղն ապահովեց Պապի գահի անվտանգությունը։ Լինելով քաջ զորավար՝ Մուշեղը նաև մեծ տիրասեր էր և այդ հատկությունը փոխանցում էր իր ռազմիկներին։ Պատմիչը վկայում է, որ մի ճակատամարտում հայ զինվորներն ամեն սպանվող պարսիկի վրիժակի պարտավորությամբ նվիրում էին իրենց նախկին արքա Արշակին՛ ասելով. «Ա՛ռ, քաջ Արշակ»։
Նրա հաղթական կռիվների շնորհիվ պարսիկները ստիպված դեպի Հայաստան իրենց արշավանքները դադարեցրեցին։ Պապի հրամանով Մուշեղն անցավ հայկական հողերի գրավման և ապստամբած իշխանների հնազանդեցման գործին։ Պատժելով ու ենթարկելով ապստամբ ուժերին՛ նա կրկին հայկական կենտրոնական իշխանությանն է միացնում Պարսկահայքը, Կորդուքը, Արցախը, Փայտակարանն ու Աղձնիքը, ինչպես նաև ուրիշ շրջաններ` վերականգնելով Մեծ Հայքի ամբողջականությունը։ Պապի եղերական մահից հետո էլ Մուշեղը շարունակեց Հայաստանի սահմանների պաշտպանության գործը։ Սակայն, նրա և Վարազդատի խորհրդական Բատ Սահառունու միջև հակասությունները խորացան, և վերջինիս սադրանքով Մուշեղին մեղադրելով Պապի սպանության մեջ` Վարազդատը դավադրաբար սպանել տվեց նրան։Հերոս սպարապետը իր մահվան ժամին դառնությամբ ասաց. «Այս մահը երանի թե ձիու վրա ինձ հասներ»։ Մուշեղին երկար ժամանակ չթաղեցին, հավատալով, թե հարալեզները լիզելով կկենդանացնեն նրան՝ ռազմաշունչ հայն իր կյանքով նմանվեց իր հեթանոս նախնիներին։
Մուշեղից հետո, սակայն չխամրեց Մամիկոնյան աստղը։ Իր հայրենանվեր գործունեությունը սկսեց Արտաշեսի Մանվել որդին։ Պարսկական գերությունից վերադառնալով՝ նա ստանձնեց Մամիկոնյան տոհմի նահապետությունը։ Հայաստանը հռոմեական դրածո Վարազդատի գլխավորությամբ ընկնում էր Հռոմի ազդեցության տակ։ Դրանով մտահոգված, Մանվելն ինքնակամ ստանծնեց սպարապետի պաշտոնը՝ ընդդիմանալով Վարազդատի կողմից նշանակված Բատ Սահառունուն, և պատերազմ հայտարարեց Վարազդատին։ Կարինի դաշտում հաղթելով թագավորական զորքերին՝ Մանվելը Երկրից արտաքսեց Վարազդատին ու նրան պաշտպանող հռոմեական ուժերին։ Փաստորեն, նա դարձավ Հայաստանի միանձնյա տերը։ Սակայն, հավատարիմ իր նախնյաց ավանդույթներին, Մանվելը հայոց աշխարհի գահը հանձնեց Պապի որդուն՝ մանկահասակ Արշակ Գ-ին և ստանձնեց նրա խնամակալությունը։ Երկրի փաստացի իշխանությունը գտնվում էր Մանվելի ձեռքին (376–385թթ.)։ Հռոմի դեմ հաջողությամբ կռվելու նպատակով Մանվելը ռազմական դաշինք կնքեց Շապուհի հետ` շարունակելով Պապի խելացի քաղաքականությունը։ Հայաստան է ուղարկվում պարսից Սուրեն իշխանը 10.000-ոց զորքով, որով Հայաստանն ապահովվում Է Հռոմի վտանգից։ Բայց, ըստ երևույթին, պարսիկները դավադրություն Էին նախապատրաստում հայոց գահի դեմ, և Մանվելն այդ մասին տեղեկանալով Մեհրուժան Արծրունուց, անցնում Է կտրուկ գործողությունների։ Կոտորելով Սուրենի բանակը հայոց գահի հավատարիմ պաշտպանը ապահովում Է Հայաստանի լիակատար անկախությունը։ Աակայն, այդ անկախությունը պահպանելու համար Մանվելը ստիպված Էր մի շարք կռիվներ մղել պարսկական զորքերի դեմ։ Այդ բոլոր մարտերից Մանվելը հաղթական Էր դուրս գալիս, ինչի շնորհիվ Հայաստանում շուրջ յոթամյա խաղաղություն ապահովեց։ Այդ ընթացքում Մանվելը հասցրեց առավել ամրապնդել Արշակ Գ-ի գահը և բարեկարգել հայոց երկիրը։ Հայրենանվեր սպարապետը մահվան մահճում անգամ ափսոսում էր, որ իր Արշակունի տերերի համար չմեռավ ձիու վրա. «Ի՞նչու Ես բախտ չունեցա պատերազմի մեջ մեռնելու, քան թե այսպես անասունի նման մեռնեի… ո՞ւր Է թե ինձ վիճակվեր մեռնել մեր Երկրի բնիկ Արշակունի տերերի համար, մեր կանանց ու որդիների համար, մեր երկրի համար…»։ Իսկ որդուն հանձնելով տոհմի նահապետությունն ու երկրի սպարապետության պաշտոնը՝ նա պատվիրեց. «Հնազանդ ու հպատակ լինել Արշակ թագավորին, հավատարիմ լինել, ջանալ ու աշխատել, հայոց աշխարհի համար պատերազմել…»։
Այսպես անցավ Մամիկոնյան երկու հերոսների կյանքը, որոնք իրենց գործունեությամբ ու նվիրումով փառավորեցին Հայ Ցեղի փառքը, իսկ սերունդների հիշողության մեջ թողեցին դասական հայի վարքագծի խորհուրդը։ Եվ պատահական չէ, որ Մուշեղի և Մանվելի կյանքն ու գործունեությունը ունեին շատ զուգահեռներ.
ա. Հայաստանի համար բախտորոշ պահերին, երբ երկիրը գտնվում էր կոտորածի ու կործանման սպառնալիքի առջև՝ Աամիկոնյան երկու սպարապետներն էլ ինքնակամ ստանձնեցին սպարապետության պաշտոնն ու երկրի ապագայի նկատմամբ պատասխանատվությունը՝ հաղթական ավարտի հասցրեցին հայոց պետականության պահպանության համար մղվող պայքարը։ Մուշեղը մինչև Պապի թագադրվելը եղավ հայկական ուժերի փաստացի ղեկավարը, իսկ Մանվելը` անգամ Արշակ Գ-ի ժամանակ, Հայաստանի փաստացի արքան էր։
բ.. Մուշեղի և Մանվելի կյանքն ապացուցեց նրանց անսահման նվիրվածությունը արքայական գահին։ Երկուսն էլ երկրի գահը հանձնեցին Հայաստանի օրինական տերերին և իրենց ողջ կյանքը հանուն գահի ծառայելու գործին նվիրեցին։ Երկուսն էլ իրենց թույլ չտվեցին ձեռք բարձրացնել անգամ թշնամի թագավորների վրա` դրանով իսկ արքայական թագի նկատմամբ իրենց ասպետական ակնածանքը ցույց տալով։
գ. Երկուսի մեջ էլ շեշտված էր Ցեղի կենսակերպը։ Ե՛վ Մուշեղը, և՛ Մանվելը ասպետորեն էին վերաբերվում իրենց թշնամիներին, երկուսն էլ կյանքն անց են կացրել Հայրենիքի համար մղված հաղթական մարտերում, երկուսն էլ արհամարելով մահը ափսոսում էին միայն, որ չեն մեռնում սուրը ձեռքներին։
Նրանք իրենց վաոքով դարերին կտակեցին Ցեղի համար պատրաստակամորեն մեռնելու բարոյականը։ Հատկանշական է Մանվելի պատգամն իր որդուն. «Ուրախությամբ հանձն առ մահը երկրի համար, ինչպես և քո քաջ նախնիները, որովհետև դա արդար և Աստծուն ընդունելի գործ է…»։
Իրենց հերոս նախնիների այս պատգամը կենսագործելով` Մամիկոնյան հետագա սերունդները մեզ պատգամեցին իրենց արյամբ սրբագործված ուխտը. «Քաջությամբ մեռնենք մեր աշխարհի և մեր ազգի համար, և թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների… ոտից կոխան լինելն ու պղծվելը…»։
ՊԱՊ ԱՐՇԱԿՈՒՆԻ
Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած,
Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին,
Եվ ժամանակից առաջ են ընկնում,
Որի համար էլ չեն ներում նրանց…
Պարույր Սևակ
Ժամանակ առ ժամանակ մեր պատմության վճռորոշ պահերին ի հայտ են եկել անհատներ, որոնք տոգորված ազգայինով՝ իրենց փրկարար կամքն են պարտադրել շրջապատին և մեկ անգամ ևս ապացուցել աշխարհին հայ կամքի ամենազորությունը։ Իհարկե, նրանցից շատերը չգնահատվելով ու չհասկացվելով ժամանակակիցների կողմից՝ սերունդներին ներկայացվել են մտացածին ձևերով, հակառակ տեսանկյունից։Նույն բախտին է արժանացել նաև Պապ Արշակունին: ժամանակի պատմագրությունը նրան վերագրեց բազում արատներ։ Սակայն, հարցին ավելի լուրջ մոտենալու դեպքում դժվար է համոզվել, որ նման բնորոշումները չեն համապատասխանում Պապի անձին:
368թ. պարսից Շապուհ արքայի խարդավանքներին ու հայ նախարարների բանսարկություններին զոհ գնացած հայոց Արշակ Բ- ից հետո երկիրը կանգնել Էր արհավիրքի առջև։ Գահին հավատարիմ մի խումբ այրերի հետ պարսիկներին դիմադրություն ցույց տալուց հետո, ի վերջո, Արշակի այրի Փստանձեմ թագուհին գերի ընկավ, անարգվելով պարսիկների կողմից՝ մահացավ Տիզբոնում։ Երկիրց սկսում է ենթարկվել պարսից զորքերի անպատիժ ասպատակություններին՝ կործանվում են բազմաթիվ քաղաքներ, բնակչության հոծ զանգվածներ տարվում են գերության։ Այս պայմաններում շարունակվում է անհաշտ, պառակտիչ պայքարը, հունասեր և պարսկասեր խմբավորումների միջև։ Հայկական մի շարք ծայրամասային գավառներ անջատվում են Հայքից և միացվում Պարսկաստանին։
Համատարած այս հուսալքության պահին է, որ ասպարեզ իջավ Պապը՝ գործիչ, որն իր վարքով ապացուցեց, թե ավելորդ լաց ու աղոթքը չէ՛, որ փրկելու են մեզ, այլ հանուն անկախության անզիջում պայքարը։
Պապը որդին էր Արշակ Բ-ի և Փառանձեմ թագուհու։ Վերջինս Սյունյաց Անդոկ իշխանի դուստրն էր և մեծապես ազդել է Պապի դաստիարակության վրա։ Հայոց պետականությանը հավատարիմ, զուտ հայկական արժեքներով ապրող այդ թագուհին, որդուն դաստիարակում է նախնյաց բարքերով։
Հետագայում պատմիչ Փավստոս Բուզանդը Պապի մասին գրելիս պատմում է, թե Փառանձեմը մանկուց որդուն նվիրեց դևերին։ Ավելորդ չէ ասել, որ եկեղեցին դևեր էր անվանում հին աստվածներին։ Այս կարծիքի վկայությունն է այն, որ Պապի սպանությունից հետո հրավիրված հայ մեծամեծներն ժողովը որոշում է` քանի որ սպանվածը մի հեթանոս արքա է, ապա նպատակահարմար չէ նրա պատճառով թշնամանալ քրիստոնյա կայսերի հետ։ Դեռևս Արշակ Բ-ի կենդանության ժամանակ Պապն ուղար1| վում է Բյուզանդիա կրթություն ստանալու։
Սակայն, օտար միջավայրը չի ազդում ազգային արմատների սնված պատանու վրա։ Նրա հունական փայլուն կրթությունն գիտությունների իմացությունը երբեք չվերածվեցին հունասիրության: Մոր կողմից ստացած ազգային դաստիարակությունն ու բնատուր տաղանդն էլ պայմանավորեցին պատանի արքայի ողջ գործունեությունը։ 371թ. Ձիրավի ճակատամարտից հետո ամրապնդվելով հոր գահին` Պապը երկրի հզորությունը վերականգնելու ուղղությամ եռանդուն միջոցներ ձեռնարկեց։ Պետական գործչի փայլուն ընդունակություններ ցուցաբերելով՝ կարճ ժամանակամիջոցում Պապը հայկական բանակի թիվը հասցրեց 90 հազարի, ինչը հնարավորություն ընձեռեց վերականգնել երկրի բնական սահմանները։ Սպարապետ Մուշեղ Սամիկոնյանի գլխավորությամբ հայկական զորքերը վերագրավում և Հայկական թագավորությանն են միացնում Արշակի օրոք Հայաստանից խլված տարածքները։ Բյուզանդացիների օժանդակությամբ անցնելով իշխանության գլուխ՝ Պապը, սակայն չդարձավ նրանց կամակատարը, որպիսին ձգտում էին նրան տեսնես եկեղեցին և հունասերների խմբավորումը։ Հայրենապաշտ արքան, ի տարբերություն իր նախորդների, շատ լավ հասկանալով, որ ոչ մի տարբերություն չկա պարսկական ու բյուզանդական տիրապետություննեի միջև՝ միանգամայն անկախ քաղաքականություն վարեց։
Պապն անհողդողդ կամք և սթափ դատողություն է ցուցաբերում, հատկապես Պարսկաստանի հետ հարաբերություններում։ Հայկական նվաճված հողերը ազատագրելուց հետո Պապը դրական արձագանքեց Շապուհ 2-րդի բարեկամության առաջարկին։ Այս քաղաքականության շնորհիվ Պապի իշխանությունը ճանաչվում է Շապուհի կողմից և Հայաստանը զերծ է մնում Սասանյան հզոր տերության ասպատակություններից։ Սակայն, Պապը շատ լավ էր գիտակցում, որ առանց կենտրոնական իշխանության ուժեղացման ու ներքին կարգ ու կանոնի՝ Հայաստան աշխարհի անկախությունը երկար չի տեղի։ Այստեղ է, որ ի հայտ են գալիս ազգային գործչի մեծ ընդունակությունները։
Պետության սահմաններն ամրապնդելուն զուգընթաց՝ Պապը ձեռնարկեց մի շարք կարևոր վերափոխումներ։ Լավ հասկանալով պետության համար գոյություն ունեցող եկեղեցական համակարգի վնասակարությունը՝ Պապն առաջին հայ արքան էր, որ խարխլեց նրա տնտեսական և հատկապես քաղաքական հզորությունը։ Նա կրճատեց վանականների թիվը՝ նրանցից առողջներին պարտադրելով ռազմական ծառայություն կատարել։ Վերացվեցին վանականներին տրվող բազմաթիվ արտոնություններ։ Պապը փակել տվեց Ներսես կաթողիկոսի հիմնած միաբանություններն ու աղքատանոցները, որոնք քամում էին պետության միջոցներն ու լցված էին ձրիակերներով։ Վերացվեցին կուսանոցները, բոլոր կույսերին Պապն ամուսնացրեց՝ մեծապես նպաստելով ազգի բազմացմւսն գործին։ Եկեղեցուց խլվեցին նրա կալվածքների մեծ մասը, վերացվեցին բնակչությունից գանձվող տասնորդն ու պսակի հարկը։ Շնորհիվ վանքապատկան հողերի կրճատման հնարավոր դարձավ մեծացնել պետական եկամուտները և դրանք ծախսել բանակի կարիքների համար։ Բնական է, որ խարխլելով եկեղեցու հզորությունը Պապը չէր կարող գովերգվել նրա կողմից։ Դաշնակցելով Պապի անկախ քաղաքականությունից դժգոհ հունասեր խմբավորման հետ եկեղեցին՝ համակված կղերական ատելությամբ, հայոց արքայի դեմ կատաղի, անհաշտ ու վարկաբեկիչ պայքար սկսեց։ Պապին վերագրեցին ամենաստոր, անասնական արատներ։ Հետագայում, Փավստոս Բուզանդը Պապին մեղադրում էր համասեռամոլության, անպարկեշտության մեջ։ Եվ միջոցների մեջ խտրություն չդնելով՝ եկեղեցին սերունդների առջև Պապին դարձրեց Նեռ ու մարդասպան հրեշ։ Սակայն, Պապի ժամանակակիցներից ոմանց (նաև Բուզանդի) տեղեկություններից էլ դժվար չէ կռահել այդ բանսարկությունների բուն նպատակը։
Պապի դեմ այս քարոզարշավն ավելի կատաղի բնույթ ստացավ 372թ. Ներսես կաթողիկոսի մահից հետո։ Առիթը չկորցնելով՝
եկեղեցին Պապին մեղադրեց կաթողիկոսին թունավորելու մեջ։ Մեր ժելով հունասերների առաջադրած թեկնածուին՝ Պապն անմիջապես կաթողիկոս նշանակեց Աղբիանոսի տոհմից Հուսիկին։ Սա պատահական չէր։ Բուն հայկական ծագում և քրմական անցյալ ունեցող այս տոհմը բոլոր ժամանակներում օժանդակել է հայկական պետականության հզորացմանը։ Բացառություն չէր և Հուսիկը, որն անսահմանորեն նվիրված էր Պապին։ Փոխանակ Հուսիկին ուղարկելու Կեսարիա, որտեղ միշտ ձեռնադրվել են հայ կաթողիկոսները, Պապը նրան ձեռնադրեց տեղում։ Դրանով Պապը մի անգամ ևս ցույց տվեց անկախ պետություն ստեղծելու իր կամքը։ Այս քայլով նա բացառեց հայ եկեղեցու կախումն արևմուտքից։
Սակայն, հայ եկեղեցին ազգայնացնելու Պապի ջանքերը ցավագին կերպով ընդունեցին հունասերներն ու եկեղեցականների մեծ մասը։ Քաղաքական տհասությունը, ազգային մտածելակերպի բացակայությունն ու օտարահակությունը խանգարում էին նրանց հասկանալ արքային, և ծայր առավ մի դավադրություն, որի կազմակերպման գործում խառն էին թե՛ եկեղեցին, թե՛ մեծ թվով ազնվականներ։ Այն ժամանակ, երբ Պապի դիվանագիտական համառ ջանքերի շնորհիվ Բյուզանդիան Հայաստանի արևմտյան մասերից իր կայազորները դուրս էր բերելու, վերոհիշյալ ուժերի դրդմամբ Հայաստանում բյուզանդական զորքերի հրամանատար Տերենտիոսն առաջարկեց կայսրին պատժել Պապին։ Պապը խաբեությամբ հրավիրվեց Տարսոն, բայց այնտեղ ժամանակին հասկանալով կայսեր նենգ մտադրությունը՝ փախուստի դիմեց և անվտանգ վերադարձավ Հայաստան։ Սակայն, նրա թշնամիները չէին դադարում գործել։ Տերենտիոսին փոխարինած Տրայանոսը խաբեությամբ Պապին հրավիրելով խնջույքի՝ դավադրաբար սպանեց։ Այս սպանությանը տեղյակ էին շատ հայ իշխաններ։ Սակայն, տեղին չէ սպարապետ Սուշեղին մեղադրել այս հարցում, ինչպես պատմում է Փավստոսը։ Չպետք է մոռանալ, որ նա եղավ Պապի գլխավոր դաշնակիցն անկախ պետականություն ստեղծելու ճանապարհին և նա էր, որ նախատում էր Պապին հաջորդած Վարազդատին հունասեր քաղաքականության համար, ինչի պատճառով և սպանվեց։ Համատեղ գործունեության ողջ ընթացքում Պապի հետ լինելով՝ Մուշեղը ապահովեց նրա քաղաքականության հաջողության ռազմական հիմքը։ Եվ, հավանաբար, հայրենանվեր սպարապետի անունը եկեղեցական պատմիչը փորձել է օգտագործել Պապի դեմ։
Այսպես ավարտվեց պատանի արքայի կարճ, բայց հայրենանվեր կյանքը, ով Հայաստանի քրիստոնեացումից հետո եղավ հայոց ամենասթափ ու անկախ պետական այրը, երբեք չընկավ տերեր փնտրող այս կամ այն հոսանքների ազդեցության տակ և զսպելով բոլոր կենտրոնախույս ուժերին՝ կարճ ժամանակում Հայաստանը կրկին դարձրեց տարածաշրջանի ազդեցիկ ուժերից մեկը։ Իրոք, Հայաստանը կարոտ էր Պապի կարգավորող ու վճռական ձեռքին և մեծապես տուժեց նրա սպանությունից հետո։ Այս արքայի մեջ զուգորդված էին բնածին խելքն ու կազմակերպչական մեծ ընդունակությունները, սառը դատողությունն ու վճռականությունը, որոնք նա անմնացորդ նվիրաբերեց Հայոց պետականության հզորացման գործին: Նա եկավ ապացուցելու, որ «այնտեղ է լոկ սխրանքն սկսվում, ուր վերջանում է ամեն մի հնար»։ Եվ սրա համար պարտական ենք ա՛յն հայեցի դաստիարակությանը, որ մայրը տվեց Պապին։
Ազգային դաստիարակությունն էր, որ Պապի մեջ սերմանեց աննպաստ միջավայրի ու ճակատագրի դեմ կռվելու կամք և իր փառահեղ նախնիներին հավատարիմ մնալու շնորհ։
ՎԱՉԵ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
Հայաստանում Արշակունյաց թագավորական տան հաստատումից հետո՝ ազնվական հին տոհմերի կողքին, աստիճանաբար երևան եկավ մինչ այդ անհայտ Մամիկոնյան տոհմը, որը Տարոնի տերը դառնալով՝ կամաց-կամաց սկսեց մեծ ազդեցություն ձեռք թերել հայկական արքունիքում և երկրի ներքին կյանքում։ Հատկանշական է, որ հայրենանվեր շատ գործիչներ տված այս տոհմը՝ միշտ լինելով կենտրոնական իշխանության հավատարիմ նվիրյալը, սերնդե-սերունդ իր մեջ զարգացրեց հայրենիքի համար իմացյալ մահով մեռնելու կամքը և դարձավ հայոց ռազմի խորհրդանիշն ու մարմնավորողը։ Այս տոհմի ականավոր զավակն էր Վաչե Մամիկոնյանը, որից էլ սկիզբ առավ հայոց ռազմի ասպետների շուրջ չորս դար շարունակվող շքեղ փաղանգը։
Թեպետ Վաչե Մամիկոնյանի վերաբերյալ մեզ շատ քիչ տեղեկություններ են հայտնի, այնուամենայնիվ եղած տվյալները թույլ են տալիս ամբողջական պատկերացում կազմել նրա հայրենանվեր գործունեության մասին։ Խոսրով Կոտակ արքայի օրոք Հայաստանը կանգնել էր ներքին դժվարությունների առջև։ Մեծ թափով են սկսում դրսևորվել կենտրոնախույս ձգտումները։ Թագավորի անճարակությունից ու թուլամորթությունից օգտվելով, ապստամբում և ինքնիշխանության են ձգտում նախարարական շատ տներ։ Անվճռականն Խոսրովը չէր կարող երկար թագավորել նման պայմաններում։ Այստեղ է, որ իր անձը լիովին թագավորական իշխանության ամրապնդման գործին է նվիրում հայոց բանակի սպարապետ Վաչե Մամիկոնյանը: Իր ամենահուսահատ պահերին անգամ, երբ կասկածանքի տակ էին գտնվում բազում նախարարական տներ՝ Խոսրովը միշտ էլ լիակատար վստահությամբ է վերաբերվել Վաչեին։ Չլիներ վերջինս՝ Հայաստանը կմասնատվեր հարազատ և օտար շատ իշխանավորների ձեռքով։ Կենտրոնական իշխանության ամրապնդման գործում Վաչեն չխնայեց ջանք ու եռանդ։
Խոսրով Կոտակի գահակալության տարիներին իրար դեմ անխնա պայքար են սկսում Մանավազյան և Որդունի նախարարական տները։ Արյունահեղ այս կռիվները մեծ զոհեր են խլում, ավերում շրջակա բնակավայրերը։ Թագավորի և կաթողիկոսի հորդորներն ի զորու չեն լինում հաշտեցնել կռվող կողմերին։ Կարգ ու կանոն վերականգնելու նպատակով Վաչե սպարապետը՝ նախապես ստանալով արքայի կարգադրությունը, շարժվում է նրանց դեմ։ Մանավազյանների և Որդունիների դիմադրության փորձը ծախողվում է։ Վաչեն կոտորել է տալիս այս երկու տոհմերի բոլոր արու զավակներին և գրավում նրանց կալվածքները։ Հայոց սպարապետը որքան անողոք էր ներքին պառակտիչ ուժերի նկատմամբ, այնքան էլ քաջ էր արտաքին թշնամու դեմ մղած մարտերում։ 335թ. մազքութներն, օգտվելով Վաչեր բացակայությունից, մտնելով Հայաստան՝ գրավում են Վաղարշապատը։ Կաթողիկոսի հետ երկրի խորքերը փախած Խոսրովն անընդունակ լինելով կազմակերպելու ինքնապաշտպանության գործը` թույլ է տալիս նրանց մեկ տարի շարունակ անարգել ավերել երկիրը։ Դրությունն իսկույն փոխվում է, երբ Հայաստան է վերադառնում Վաչե Մամիկոնյանը։ Շնորհիվ իր արտակարգ եռանդի, կազմակերպչական տաղանդի և այն մեծ վստահության, որ վայելում էր երկրում՝ նրան հաջողվում է շտապ ի մի բերել հայոց ցրված ուժերը և ստեղծելով մարտունակ մի բանակ՝ մազքութներից ազատագրել Վաղարշապատը։ Օշականի վճռական ճակատամարտում հայոց բանակը գլխովին ջախջախում է թշնամուն. կռվում սպանվում է նաև մազքութների արքան։
Վաչե սպարապետն իրեն փառքով Է պսակում, հատկապես, պարսիկների դեմ մղած մարտերում։ 337թ. պարսկական մի բանակ մտնելով Հեր և Զարևանդ գավառները՝ ավերում Է երկիրը։ Այդ բանակի դեմ ուղարկված հայկական զորքերի հրամանատար Դատաբեն Բզնունին ինքնագլուխ հաշտություն Է կնքում թշնամու հետ։ Այստեղ է, որ կրկին ի հայտ Է զալիս հայոց սպարապետի ռազմական կորովը։ 30 հազարանոց բանակով շարժվելով թշնամուն ընդառաջ՝ Առեստի ճակատամարտում Վաչեին հաջողվում է ցուցաբերած բացառիկ արիության շնորհիվ ջախջախել թշնամուն: Մեծաքանակ գերիների թվում էր և Դատաբեն Բզնունին, որը հայրենանվեր սպարապետի հրամանով որպես հայրենիքի դավաճան քարկոծվելով սպանվում է։Նույն բախտին Է արժանանում նաև Աղձնյաց ապստամբ բդեշխ Բակուրը, որը պարսից զորքի օգնությամբ կռիվ էր սկսել կենտրոնական իշխանության դեմ։
Սուրը ձեռքին թշնամու դեմ մարտում Էլ զոհվում Է արի սպարապետը, որն իր ջանքն ու եռանդը չխնայեց հայրենիքի հզորության համար։ Գործիչ, ով իր սպարապետության տարիների ընթացքում եղավ պահպանիչն ու հիմքը հայկական թագավորական իշխանության, զորավար, ով համատարած հուսալքության պայմաններում անձնական օրինակով բարձրացրեց հայ ռազմական ոգին և մարտական կորովը` մինչև վերջին շունչը կռվելով հանուն Հայաստանի անկախության։
Գևորգ Հովհաննիսյան «Հանրապետական», 1995, մայիս, թ. 7












