Դավութօղլու`«արյան ճնշում նվազեցնող» այցերը
Թուրքական լրատվամիջոցների տեղեկատվությամբ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն օգոստոսի 30-ի երեկոյան Սլովենիայում երկարատև հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Այդ ընթացքում կողմերը քննարկել են Կիպրոսում ընթացող բանակցություններին, Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացին, կովկասյան տարածաշրջանին, Բալկաններին վերաբերող մի շարք խնդիրներ: 35 րոպե տևած հեռախոսազրույցի ժամանակ Քլինթոնն ու Դավութօղլուն անդրադարձել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցին:
Իսկ այսօր Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն սկսել է օտարերկրյա այցելությունների շարքը: Ըստ թուրքական լրատվամիջոցների, նա այցելելու է Իրաք, Սիրիա, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն, Եգիպտոս և Շվեյցարիա: Այցելությունների շարքին թուրքական մամուլում տրվել է այսպիսի բնութագրում` «արյան ճնշում նվազեցնող»:
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաղդադում է, որտեղից մեկնելու է Դամասկոս: Նա ասել է, որ իրենց շփումների գլխավոր նպատակը վերջին շրջանում Իրաքի և Սիրայի միջև առկա լարվածության թուլացումն է:
Armar.am












