Թուրքական ԶԼՄ-ն արձանագրում են` ֆուտբոլային դիվանագիտությունը փոխարինվելու է երաժշտականով
Օգոստոս 31, 2009թ. 17:38
Թուրքական «Յենիշաֆակ» թերթը տեղեկացրել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման
ուղղությամբ կարևոր քայլեր են արվում և Ֆուտբոլային դիվանագիտությունը փոխվում է երաժշտականի: Պարբերականի փոխանցմամբ հոկտեմբերի 14-ին, խաղից առաջ, ելույթ կունենան այս տարի Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող Անուշ և Ինգա Արշակյան քուրերը` Թուրքիայի ներկայցուցիչ Հադիսեի հետ միասին:
Թուրքական թերթը կրկին հիշեցնում է, որ անցյալ տարի Երևանում` Հայատան-Թուրքիա ֆուտբոլային խաղին ներկա էր նախագահ Աբդուլա Գյուլը, հույս հայտնելով, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ևս կնդունի Գյուլի հրավերը և ներկա կլինի Բուրսայում կայանալիք խաղին:
armarlur.com












