Թուրքիան առայժմ չի նախատեսում բացել հայ–թուրքական սահմանը
Սեպտեմբեր 1, 2009թ. 11:09
«Այս փուլում Թուրքիան չի նախատեսում բացել հայ-թուրքական սահմանը»,-հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլուն՝ մեկնաբանելով Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին նախաստորագրված արձանագրությունը։ Թուրքիայի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման յուրաքանչյուր փուլում Թուրքիան հաշվի է առնելու Ադրբեջանի շահերը»։
Ըստ Vesti.az-ի












