Գլխավոր » Լրահոս

Թուրքական մամուլի առաջին արձագանքը հրապարակված արձանագրությունների շուրջ

Սեպտեմբեր 1, 2009թ. 11:55

«Հրապարակվել է Թուրքիայի և Հայաստանի միջև տարիներ անց առաջին անգամ դիվանագիտական հարաբերությունները զարգացնելու նպատակով պատրաստված «ճանապարհային քարտեզ» փաստաթղթի բովանդակությունը: Սերժ Սարգսյանն էլ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին է մասնակցելու»,- գրել է թուրքական «Սաբահ» թերթը:

Ըստ թերթի, հրապարակված փաստաթղթի շուրջ քննարկումներն ավարտելուց հետո կողմերը պետք է այն ստորագրեն և ներկայացնեն խորհրդարանների  վավերացմանը: Սակայն, թե երբ այն կվավերացվի, թերթը ակնարկում է, որ «բավականին դժվար է ասել»:

Թուրքական մյուս պարբերականներում տեղ գտած հոդվածները ևս նույն ոգով են գրված:  Մամուլն անդրադառնում է Հայաստանի և Թուրքիայի դիվանգիտական պատմությանը, հիշեցնելով, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո 1993թ. Հայաստան-Թուրքիա սահմանը փակվել է, չնայած Անկարան եղել է Հայաստանը որպես անկախ երկիր ճանաչած առաջին պետություններից մեկը, սակայն, իբր, չընդունելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում Երևանի դիրքորոշումը, Հայաստանի հետ չի հաստատել դիվանագիտական հարաբերություններ: 2000 թ. երկու երկրների միջև սկսված հանդիպումները որևէ արդյունք չեն տվել և առաջին պտուղները նկատվել են Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի` 2008թ. սեպտեմբերի 7-ին Հայաստան կատարած այցից հետո: Երկու երկրների միջև սկսվել է բանակցային գործընթաց: Թուրքական մամուլն ակնարկել է, որ վերջին ամիսը բավականին լարված էր, քանի որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Բուրսայի ֆուտբոլային խաղին ներկա չի լինի, եթե մինչ այդ Անկարան չբացի սահմանը:

Քրիստինե Մելքոնյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`