Գլխավոր » Լրահոս

Հայաստանյան քաղաքական գործիչները դեռ շփոթված են

Սեպտեմբեր 1, 2009թ. 12:11

Երեկ ուշ երեկոյան ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տարածված տեղեկատվությունը, որ վերաբերում է   Թուրքիայի և Հայաստանի միջև  դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու   երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ակնհայտ է, որ լուրջ անակնկալ  էր հայաստանյան քաղաքական ուժերի ու գործիչների համար: Վաղ առավոտից «ԱրմԱր»-ի լրագրողներին չի հաջողվում պարզաբանումներ ստանալ մեր գործիչներից, քանի որ վերջիններս   նախընտրում են  առհասարակ   հրաժարվել պարզաբանումներից:

Չխոսեց, որ անլուրջ չթվա

Արտաշես Գեղամյանն համարեց, որ այսքան շտապ  չի կարող արտահայտվել այդ «տարողունակ» հարցի մասին, և որ այն «մեծ վերլուծության կարիք է պահանջում, մինչդեռ շտապ արձագանքն,  առնվազն, անլուրջ կլինի»:

Գնամ Ղարաբաղ գամ` կասեմ

Այս պահին ես Արցախ եմ մեկնում` մասնակցելու անկախության տոնին նվիրված միջոցառումներին, շաբաթվա վերջում մեր վերլուծական խումբը կանցկացնի քննարկումներ, որից հետո  ոչ թե մեկ -երկու բառ, այլ խորքային վերլուծություն կներկայացնեմ` Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների մասին»,-  «ԱրմԱրի» հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`