Գլխավոր » Լրահոս

Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության շուրջ

Սեպտեմբեր 1, 2009թ. 12:21

Ֆրանսիայի արձագանքը

Ելիսեյան Պալատը հանդես է եկել  հայտարարությամբ` Հայաստանի և Թուրքիայի   միջև բանակցությունների անհապաղ աշխուժացման, դիվանագիտական հարաբերությունների վերականգնման և երկու երկրներ միջև սահմանների բացման առումով:

Հայտարարությունում նշվում է, որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահը հույսով և բավարարվածությամբ է ընդունել այսօրվա տարածած հաղորդագրությունը, ըստ որի Թուրքիայի և Հայաստանի մեջև բանակցությունների անհապաղ աշխուժացում է արձանագրվել ` դիվանագիտական հարաբերությունների վերականգնման և երկու երկրներ միջև սահմանների բացման վերաբերյալ: Ֆրանսիան ողջունում է հայկական և թուրքական իշխանություններին և նրանց ոգևորում, որպեսզի վերջիններս կրկնապատկեն ուժերը` արագ համաձայնագիր ստորագրելու համար:

ԱՄՆ-ի արձագանքը

ԱՄՆ Պետքարտուղարությունը ողջունում է Հայաստանի և Թուքիայի միջև հարաբերությունների կարգավորումը: Այս մասին նշվում է երկուշաբթի օրը կառույցի մամուլի քարտուղար Իենա Քելլիի տարածած հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում նշված է. «ԱՄՆ-ն ջերմորեն ողջունում է այսօր Շվեյցարիայի մասնակցությամբ Հայաստանի ու Թուրքիայի կատարած համատեղ հայտարարությունը, որը ենթադրում է երկու երկների միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հետագա քայլերը»:

ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության գնահատականով  «երկար ժամանակ է, ինչ ԱՄՆ-ի դիրքորոշումը եղել է ու մնում է այն, որ կարգավորումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների և խելամիտ ժամկետում»:

Բացի այդ, կոչ են անում Հայաստանին ու Թուրքիային արագ գործել նախապես հստակեցված ժամանակային սահմաններում: ԱՄՆ-ն վստահեցնում է իր պատրաստակամությունը սերտ համագործակցելու երկու երկրների կառավարությունների հետ` պատմական գործընթացի կարգավարման նպատակով, որը իր ներդրումը կունենա տարածաշրջանում անվտանգության և կայունության գործում: Ըստ նրա, «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կդառնա պատմական իրադարձություն, որը տարածաշրջանում կայունություն կապահովի:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`