Ադրբեջանի ԱԳՆ. «Առանց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ հայ-թուրքական սահմանի բացումը հակասում է Ադրբեջանի ազգային շահերին»
Սեպտեմբեր 1, 2009թ. 12:27
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Էլխան Պոլուխովը հայտարարել է, որ «հայ-թուրքական սահմանի բացման հարցում Ադրբեջանի դիրքորոշումը հիմնված է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ հայտարարությունների վրա»։ «Հաշվի առնելով այն, որ այս հարցն ուղղակիորեն առնչվում է Ադրբեջանի ազգային շահերին, հայ-թուրքական սահմանի բացումն առանց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հակասում է Ադրբեջանի ազգային շահերին»,-հայտարարել է Պոլուխովը։
Ըստ «Day.az»-ի
Թեգեր` Ադրբեջան, Էլխան Պոլուխով












