Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Ստեփան Գրիգորյան. «Հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է լինի հրապարակային ու թափանցիկ»

Սեպտեմբեր 1, 2009թ. 18:04

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի  ղեկավար,  քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Շվեյցարիայի դեպարտամենտի, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի հանրապետության արտաքին գործերի նախարարությունների` նախօրեին տարածած  մամլո հաղորդագրությանը` ՀՀ-ի և Թուրքիայի հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Ըստ քաղաքագետի, փաստաթղթում առկա են  դրական միտումներ: Ստեփան Գրիգորյանը նկատում է,  որ Հայաստանն ու Թուրքիան այսօր, իրոք, պատրաստ են հարաբերությունների բարելավմանը:

Վերջինս փաստաթղթում մատնանշում է երկու կարևոր տարր. առաջինն, ըստ քաղաքագետի, այն է, որ  բարելավման  գործընթացը պետք է լինի հրապարակային ու թափանցիկ:

Մյուս կարևոր քայլը, ըստ բանախոսի, խոսքն այն մասին է, որ փաստաթղթում հստակ ընդգծված են ժամկետներ:

Ներքին քաղաքական քննարկումների համար տրվում է վեց շաբաթ: «Եթե նկատում եք,   հարաբերությունների բարելավման մասին փաստող արձանագրությունում, ուր խոսվում է սահմանի բացման մասին, նշված է, որ  ստորագրվելու դեպքում երկու ամսից հետո պետք է սահմանը բացվի: Սա շատ կարևոր է, և,  իրոք,  հայաստանյան քաղաքական ուժերն ու փորձագետները շատ տեղին մտահոգություններ են արտահայտնում, նկատելով, որ Թուրքիայի կողմից փոխադարձ քայլ չի արվել: Ստացվում է այնպես , որ Թուրքիան շահում է ժամանակ, ինչ որ խաղեր է տալիս, մենք էլ մեր խաղաքարտերը թուլացնում ենք: Այս երեք փաստաթղթերի մեջ էլ ֆիքսված ժամկետներ են առկա»,- ընդգծեց բանախոսը:

Ըստ Գրիգորյանի, արձանագրությունը, որ առնչվում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ, գրեթե բոլոր պարբերություններով համընկնում է միջազգային փաստաթղթերում եղած ձևակերպումների հետ: Սա խոսում է այն մասին, որ Թուրքիայի հետ հարաբերություններում պետք է հենվել միջազգային կանոնների վրա:

Քաղաքագետը լրագրողների ուշադրությունը հրավիրեց   փոխադարձաբար սահմանների ճանաչման կետի վրա: Սա էլ բավականին մոտ է միջազգային ձևակերպումներին, բայց լավ է, որ Կարսի պայմանագրի հիշատակում այստեղ չկա և, իհարկե, նաև չենք կարող չնշել, որ այս նախադասությունը փաստաթղթում ներառված  է Թուրքիայի ցանկությամբ», – եզրափակեց քաղաքագետը:

Ն.Մ.


Թեգեր` , ,

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`