Գլխավոր » Լրահոս

Կ. Բեքարյան. Թուրքայի հետ հարաբերությունների գինը Ղարաբաղը չի լինի

Սեպտեմբեր 1, 2009թ. 19:18

«Եվրոպական ինտեգրացիա» Հ/Կ նախագահ Կարեն Բեքարյանի կարծիքով, մենք գտնվում ենք պատմական իրադարձությունների փուլում, Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու նախաշեմին, և գործընթացը չի կարող հարթ ընթանալ: Ապրիլի 22-ին կար ճանապարհային քարտեզ հասկացություն և այն բազմաթիվ շահարկումների տեղիք տվեց: Ճանապարհըային քարտեզը գործողություների ծրագիր էր նախանշում, և այդ գործողությունները շատ չուշացան: Քաղաքագետի համար հայ-թուրքական հարաբերությունների տեղաշարժը անսպասելի չէր, անսպասելի էր օրը. “Պետք է գործընթացը փոփոխություն արձանագրեր, սպասելի էր: Նախագահի` BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ևս նշվում էր, որ կա պայմանավորվածություն և դրանք հարգելու խնդիր”:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսելով Օգոստոսի 31-ին եռակողմ ընդունած արձանագրության մասին` Կ. Բեքարյանը կարծիք հայտնեց, որ Հայկական կողմը ավելի ազնիվ է իր հասարակության հետ, քան Թուրքիան: Որովհետև եթե Հայաստանը միշտ խոսում էր առանց նախապայմանների հարաբերությունների մասին, ապա Թուրքիան միշտ նշել է, որ հաշվի կառնի Ադրբեջանի շահերը: Սակայն այդպես չեղավ: Այնուհանդերձ, ի դեմս Թուրքիայի` այնպիսի երկրի հետ գործ ունենք, որ չենք կարող երաշխիքներ ունենալ, թե Ղարաբաղի արցը փորձ չի անելու մեջտեղ բերել: “Թուրքիայի կողմից փորձ կլինիւ, հայկակա կողմից կկանխվի: Թուրքիայի հետ հարաբերությունների գինը չի լինի Ղարաբաղը”,- նշեց քաղաքագետը: Նրա խոսքերով, մեծ է նաև հարաբերություններում փակուղու հնարավորությունը, որովհետև կողմերից յուրաքանչյուրն ունի անվստահություն միմյանց նկատմամբ: Այնուհանդերձ, ըստ Բեքարյանի, Հայաստանը միջազգային կազմակերպությունների կողմից դիտվում է որպես առավել կանխատեսելի գործընկեր:


Թեգեր`

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`