Թուրքիայի ԱԳ նախարարի խնդրանքը` ՌԴ ԱԳ նախարարին
Սեպտեմբեր 1, 2009թ. 19:58
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր զանգահարել է ռուսաստանցի իր գործընկերոջը`Սերգեյ Լավրովին եւ տեղեկություններ հաղորդել Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման ընթացքի մասին: Հիշեցնենք, որ երեկ Շվեյցարիայի , Հայաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունները հաղորդագրություն էին տարածել վեց շաբաթվա ընթացքում ձեռնամուխ լինել հարաբերությունների կարգավորմանը: Դավութօղլուն նաեւ Լավրովին խնդրել է, որ Ռուսաստանն ավելացնի իր ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ `Կովկասում կայուն եւ մշտական խաղաղություն հաստատելու համար:
Թեգեր` Ահմեդ Դավութօղլու












