Գլխավոր » Լրահոս

Նոր ուսումնական տարին նոր մասնաշենքում

Սեպտեմբեր 2, 2009թ. 12:38

Նոր ուսումնական տարվա սկզբին անգնահատելի նվեր ստացան Ստեփանակերտի «Տաթև»մանկապարտեզի սաները: Այսուհետև  նրանք կունենան մանկապարտեզի նոր մասնաշենք` նախկինից շատ ավելի բարվոք պայմաններով: Մանկապարտեզի բացման արարողությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, կրթության եւ գիտության  նախարար Վլադիկ Խաչատրյանը,  պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այսօր  երկրի ղեկավարը անձամբ տեսավ, թե  ինչ պայմաններ են ստեղծված համար 3 մանկապարտեզի սաների համար: Պատասխանատուները վստահեցնում են, որ նոր շինությունը, որի պատվիրատուն է ԼՂՀ  կառավարությանն առընթեր կապիտալ շինարարության վարչությունը, բավարարում է մանկապարտեզին առաջադրվող բոլոր պայմանները: «Նոր շենքը բավարարում է նմանատիպ կառույցների համար պահանջվող բոլոր քաղաքաշինական նորմերը»,- վստահեցնում է ԼՂՀ ԿԱ կապիտալ շինարարության վարչության պետ Կարեն Շահրամանյանը:

Մանկապարտեզի նոր շենքը նախատեսված է 110 երեխաների համար: Այսօր համար 3 մանկապարտեզում  գրանցված է 120 սան: Ամեն դեպքում կփորձեն առավել արդյունավետ օգտագործել առկա հնարավորությունները:  Մանկապարտեզի տնօրեն Իրինա  Գրիգորյանը հավաստիացնում է, որ կփորձեն առավել արդյունավետ օգտագործել ստեղծված հնարավորությունները:

Նախատեսվում է հետագայում ավելի թեթևացնել   այս մանկապարտեզի ծանրաբեռնվածությունը: «Նախադպրոցական  հիմնարկների շինարարությունը դեռ նոր է մեկնարկում թե մայրաքաղաքում, թե հանրապետության շրջաններում»,- մանրամասնեց կապիտալ շինարարության վարչության պետը:

Նախագահ Բակո Սահակյանի եւ նրան ուղեկցող բարձրաստիճան պաշտոնյաների հաջորդ մեկնակետը Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի` վերջերս շահագործման հանձնված շենքն էր:

Նոր շենքի առավելությունների ու   ընձեռած լայն հնարավորությունների կողքին երկրի ղեկավարի աչքից չվրիպեցին նաեւ առկա շինարարական թերությունները:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ


Թեգեր` , , ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`