Գլխավոր » Լրահոս

Ինչո՞ւ է շփոթված Դավութօղլուն

Սեպտեմբեր 2, 2009թ. 13:04

Թուրքական լրատվամիջոցներն այսօր անդրադառնալով Հայաստան Թուրքիա հարաբերություններին շեշտել են, որ գործընթացը թևակոխել է նոր փուլ:

Թուրքական  պարբերականները մի հետաքրքիր դիտարկում են ներկայացրել, որ  նոր գործընթացին   պատրաստ չի եղել Թուրքիայի արտգործնախար Ահմեդ Դավութօղլուն, քանզի վերջինս փաստաթղթի վերաբերյալ մեկ օրվա ընթացքում  մի քանի իրար հակասող հայտարարություններ է հնչեցրել: Եվ այսպես, եթե օրվա  սկզբում նա վստահեցրել  է, թե հայ-թուրքական սահմանը մոտ ապագայում չի բացվելու, ապա ավելի ուշ ասում էր, թե բանակցային գործընթացի ավարտից հետո կբացվի ոչ միայն հայ-թուրքական սահմանը, այլև Կովկասում այլ սահմաններ: Իսկ արդեն օրվա ավարտին Դավութօղլուն վստահեցրել է, որ հնարավոր է սահմանը բացվի մինչև տարեվերջ:

Այսօր  թուրքական ԶԼՄ-ի ներկայացուցիչները փորձում են  պարզել, թե ինչով է պայմանավորված երկրի  ԱԳ նախարարի շփոթմունքը, որը օրվա տարբեր ժամերին տարբեր կարծիքներ հրապարակեց:

Եվ վերջապես, թուրքական մեկնաբաների շուրթերին գրեթե նույն հարցադրումն է` ուղղված երկրի իշխանություններին` ե՞րբ է բացվելու հայ-թուրքական  սահմանը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`