Գլխավոր » Լրահոս

Կարսի պայմանագիրը թուրքական ձևո՞վ

Սեպտեմբեր 2, 2009թ. 15:57

«Այն գործընթացը, որը կոչվում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավում, իրականում այնքան խութեր ունի, որոնց մասին չի խոսվում»,-այսօր «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում հայտարարեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

Բանախոսի կարծիքով հայ-թուրքական ստորագրված համաձայանգրով Թուրքիան մի շարք խնդիրներ է լուծում, այդ թվում և սահմանի հարցը:

«Կարսի պայմանագիրը բազմակողմանի մոտեցում է պահանջում, մինչդեռ Թուրքիան խնդիրը փորձում է լուծել հայ-թուրքական ֆորմատում»: Այս դեպքում, ըստ Արման Մելիքյանի, համաձայնագրում ներառված են Կարսի պայմանագրի այն կետերը, որոնք ձեռնտու են Թուրքիային, մինչդեռ, օրինակ, Նախիջևանի հարցը անտեսված է:

Նման իրավիճակը թույլ է տալիս Թուրքիային խուսափել ադրբեջանական ընդվզումից, քանի որ Նախիջևանի հարցի անտեսումը բխում է վերջինիս շահերից:

Արման Մելիքյանը խոսել է նաև Արցախյան հիմնախնդրի մասին: « ԼՂՀ հարցը տարածաշրջանային խնդիր է, հետևաբար, բոլոր գործողությունները փոխկապակցված են ԼՂՀ խնդրի հետ »,-նշել է բանախոսը: Արման Մելիքյանի կարծիքով պարտադիր չէ, որ Արցախի մասին համաձայնագրում նշված լիներ: Այս հարցը, ամեն դեպքում մնալու է բանակցությունների օրակարգում:

Լիանա ԽԱՉԱՏՐՅԱՆ


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`