Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Է. Նալբանդյան. «Երկու կողմից էլ կա ցանկություն` կարգավորել հարաբերությունները, բացել սահմանը և նոր էջից սկսել մեր հարաբերությունները»

Սեպտեմբեր 2, 2009թ. 19:13

Հայ-թուրքական արձանագրություններով ևս մեկ կարևոր հանգրվան արձանագրվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին: Այս մասին «Մեկ տարի առաջ Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց հայ-թուրքական հարաբերություններում որակական մի նոր գործընթացի, որի արդյունքում կողմերը, չնայած բազմաթիվ և տարաբնույթ խոչնդոտների, ձեզ ծանոթ հայտարարությունների, դժվարությունների, դրսևորելով քաղաքական կամք, կարողացան գալ փոխհամաձայնության և շարժվել առաջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Սա բարդ գործընթաց է, որը երկու կողմից էլ պահանջում է տքնաջան աշխատանք, ջանքեր: Երկու կողմից էլ կա ցանկություն` կարգավորել հարաբերությունները, բացել սահմանը և նոր էջ բացել մեր հարաբերությունների մեջ»,- ասաց Է. Նալբանդյանը

ՀՀ ԱԳ ղեկավարը նկատեց, որ այս քայլն ամենաբարձր մակարդակով աջակցություն է ստանում  աշխարհից հզոր տերությունների կողմից` Վաշինգտոն, Մոսկվա, Փարիզ, Բրյուսել, բազմաթիվ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ, դրանք այն երկրներն են, որոնք  բարձր են գնահատում երկու կողմերի` առաջ շարժվելու պատարաստակամությունը: Նրանք կոչ են անում շարունակել ձեռնարկված համարձակ, հեռատես քայլերը, հարգել փոխադարձ պայմանավորվածությունները, սեղմ ժամկետում հաստատել և իրագործել համաձայնեցված քայլերը, քանի որ կնպաստի տարածաշրջանում խախաղության և կայունության հաստատմանը:

«Հուսով եմ, որ մենք կշարժվենք առաջ և եթե կողմերից մեկը (նախագահի ակնարակն ուղղված էր Թուրքիային) հակադրվի, ապա իր այդ քայլով նա կհակադրվի ողջ աշխարհին», հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը:


Թեգեր`

Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`