Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Հայկական երկու Հանրապետությունների նախագահերն առանձնազրույց են ունեցել

Սեպտեմբեր 3, 2009թ. 18:51

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այսօր առանձնազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որ  Արցախ էր ժամանել ԼՂՀ հռչակման 18-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով: Հայկական երկու հանրապետությունների նախագահների միջև կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաջրջանում տեղի ունեցող իրադարձություններին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, Նախագահի աշխատակազմի  ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը:

armarlur.com


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`