Եվս մեկ պաշտոնական հանդիպում Արցախում
Սեպտեմբեր 3, 2009թ. 18:57
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ այսօր հանդիպում-քննարկում է տեղի ունեցել ԼՂՀ վարչապետի եւ երկու հայկական պետությունների ֆինանսների նախարարների մասնակցությամբ:
Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը, ինչպես նաեւ ֆինանսատնտեսական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Երկուստեք կարեւորվել է տնտեսական փոխգործակցության շարունակական խորացման անհրաժեշտությունը:
armarlur.com












