Ստամբուլահայերը և ուրախ են և մտահոգված
Սեպտեմբեր 4, 2009թ. 10:48
Թուրքիայում բնակվող հայերը ողջունում են Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված բանակցային գործընթացը: Բայց միաժամանակ անհանգստացած, որ Թուրքիան ամեն կերպ գործընթացը պայմանավորում է ղարաբաղյան հիմնախնդրով
Ստամուլի «Մարմարա» օրաթերթի խմբագիր Ռոբեր Հատտեճյանի կարծիքով, մեծ առաջխաղացում չի կարող լինել, քանի որ «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապվում է Ղարաբաղի խնդրի լուծման հետ: Թուրքիայի վարչապետը և արտգործախարարը իրենց հայտարարություններում նշում են, որ` այո, մենք որոշել ենք Հյաստանի հետ կարգավորել մեր հարաբերությունները, բայց այսպես թե այնպես Ադրբեջանի և Ղարաբաղի հարցը որոշակի խնդիրներ է առաջացնում, ինչը վկայում է, որ մեծ սպասումներ չպետք է ունենալ»:
Ք.Մ.












