Վրաստանի ԱԳ նախարարը Հայաստան է ժամանել նվերներով
Դատելով հայ-վրացական հարաբերություններում տիրող վերջին շրջանի լարվածությունից, Հայաստան ժամանած Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեի այս օրերին բավական դժվար հանդիպումներ են սպասվելու Երևանում: Եվ որպեսզի որոշ չափով հաջողվի մեղմել Հայաստանի ղեկավարների զայրութը Վրաստանի հանդեպ, այդ երկրի նախարարը Երևան է ժամանել «նվերներով»:
Այսպես, վրացական մամուլը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ, Վրաստանի Կազբեգի շրջանում կառուցվել է «Կազբեգի» հսկիչ անցագրային վրացական կետի նոր համալիր, որը գտնվում է ռուս-վրացական սահմանի մոտ: Ինչպես հաղորդում է Georgians.ru-ն, հսկիչ անցագրային կետի (ՀԱԿ) բացման արարողությունը տեղի կունենա այսօր: Ներկա կլինեն Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտը և Վրաստանի սահմանային ոստիկանության ղեկավար Զազա Գոգովան: Այսպիսով, Վրացական կողմը փաստորեն ցուցաբերում է ռուս-վրացական սահմանի բացման իր պատրաստակամությունը:
Բացի այդ, Երևան ժամանած Գրիգոլ Վաշաձեն, արդեն հասցրել է հայտարարել, որ իր երկիրը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ցանկացած հարց, այդ թվում նաև հայերենի` Վրաստանում մարզային լեզու դարձնելու խնդիրը:
Թեգեր` Բաքու, Գրիգոլ Վաշաձե












