Բակո Սահակյան. ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են և սակարկության ենթակա չեն:
Երեկ ԼՂՀ ՆախաԳահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին Գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ արտերկրում հայաստանյան դիվանագիտական կորպուսի անդամների հետ:
Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտԳործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Գեորգի Պետրոսյանը, արտերկրում ԼՂՀ մշտական ներկայացուցիչները:
Հանդիպման ժամանակ քննարկվել է արտաքին քաղաքականության եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների փոխԳործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանանակ: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ երկրի ղեկավարը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ամբողջ աշխարհում, այդ թվում եւ մեր տարածաշրջանում տեղի ունեցած կարեւոր աշխարհաքաղաքական զարԳացումները եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարԳավորմանն առնչվող Գործընթացները պահանջում են ավելի ակտիվ եւ համակարԳված աշխատանք:
Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարԳավորմանը, Բակո Սահակյանն ընդԳծել է, որ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ: Ցանկացած վիճահարույց խնդիր պետք է կարԳավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, անմիջական եւ անկեղծ երկխոսության միջոցով:
ՆախաԳահը հատուկ նշել է, որ խոսք անԳամ լինել չի կարող Արցախի անկախության եւ անվտանԳության` չնչին իսկ թուլացման մասին: Այս բացառիկ արժեքները սակարկության ենթակա չեն:
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ստեփանակերտ












