Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները քննարկել են խնդիրների լայն շրջանակ
Երեկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է աշխատանքային այցով Երեւանում գտնվող Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը` ողջունելով Գրիգոլ Վաշաձեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը` Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց երկու արտգործնախարարությունների միջեւ կանոնավոր շփումները նշելով, որ դա ամուր հիմք է ծառայում փոխշահավետ հարաբերություների հետագա զարգացման համար:
Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարները հանգամանալից քննարկեցին երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջնակ: Այս համատեքստում անդրադարձ կատարվեց Գյումրի-Ախալցխա-Բավրա-Բաթում ավտոճանապարհի ուղությամբ տարվող աշխատանքներին, որի ավարտը թույլ կտա հեշտացնել բեռնա եւ ուղեւորափոխադրումը Հայաստանից Վրաստան եւ հակառակը:
Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին նաեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն, սահմանազատման գործընթացին եւ էներգետիկայի ոլորտում համագործակցությանն զարգացմանն առնչվող հարցեր:
Հայկական կողմի նախաձեռնությամբ անդրադարձ կատարվեց նաեւ վիրահայությանն առնչվող մի շարք խնդիրների:
Հանդիպմանը հետեւեց երկու երկրների միջեւ դիվանագիտական ներկայացուցչությունների համար հողատարածքներ փոխանակելու վերաբերյալ հուշագրի ստորագրման արարողությունը:












