Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Հաշիմովը վստահ է, որ հայ-թուրքական սահմանը չի բացվի քանի դեռ չի լուծվել Ղարաբաղյան հիմնախնդիրը
Սեպտեմբեր 7, 2009թ. 11:11
«CNN Türk» հեռուստաալիքին տված հարցազրույցում Զաքիր Հաշիմովն, անդրադառնալով Թուրքիա Հայաստան հարաբերությունների բարելավմանn, ասել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարններն այս հարցը հեռախոսազորույցով են քննարկել և եկել ընդհանուր համաձայնության: Քանի դեռ Ղարաբաղյան հարցը չի լուծվել, սահմանը չի բացվի: Նա հիշեցրել է մայիսի 14-ին Ադրբեջանի խորհրդարանում Թուրիքիայի վրաչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի արած հայտարարությունը, թե Թուրքիան չի բացի սահմանը Հայաստանի հետ, մինչ վերջինս չազատի Լեռնային Ղարաբաղի տարածքը:
Ք. Մ.












