Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

«Թուրքական շրջապատը չի հանդուրժում հայոց պետականության գոյությունը»

Սեպտեմբեր 7, 2009թ. 14:57

Օգոստոսի 31-ին ի հայտ եկած հայ-թուրքական արձանագրությունների մասին իր կարծիքն է հայտնում պատմաբան, քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը

-Որոշ վերլուծաբաններ անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին հավաստում են, որ փաստաթուղթը մեկնաբանելով պայմանավորված` այն կարող է լինել անգամ պրոհայկական: Օրինակ` տեսակետ կա որ պատմաբանների հանձնաժողովը ուսումնասիրելու  է ոչ թե ցեղասպանության իրողությունը, այլ ընթացքը և այլ մանրամասներ.:

– Փաստաթղթերը, որոնք ներկայացվել են մեր հանրությանը` մոտակա շաբաթների ընթացքում միջպետական փաստաթղթեր դառնալու  հավականություն ունեն: Դրանք թե մարտավարական, թե ռազմավարական, թե պատմական հարթություններում մեծապես վտանգավոր են:  Նման ճակատագրական որոշումներից առաջ պետք է հաշվի նստեն իրականության հետ: Իսկ իրականությունը ցայտուն է` թուրքական շրջապատը չի ցանկանում հանդուրժել հայոց պետականության գոյությունը, քանզի այդ պետությունների պետական գոյության հիմնասյուններից մեկը հայոց պետականության մերժումն է:

Անդրադառնանք բովանդակությանը: Որոշ վերլուծաբաններ շեշտում են այն հանգամանքը, թե այդ արձանագրություններում առկա չեն երեք նախապայմանները: Սակայն դրանցից երկուսն ակնհայտ է, իսկ մեկը` քողարկված, բայց ընկալելի:

Նախ Հայոց Ցեղասպանության խնդիրը:   Այստեղ   կասկածի տակ է դրվում հայոց Ցեղասպանությունը: Մի պահ պատկերացրեք, որ Իզրայելը կասկածի տակ դնի հոլոքոստը հերքող որևէ փաստաթուղթ, այդ քաղաքական գործիչը ոչ միայ նույն պահին կոչնչանա, այլև նրան կարտաքսեն հրեական բոլոր շրջանակներից:

Ցանկացած ենթահանձնաժողով, եթե  անգամ հանդգնի քննարկել Ցեղասպանության եղելության հարցը` այն վերածելու է բանավեճի, իսկ տեղի ուենցած փաստի շուրջ ոչ ոք իրավունք չունի բանավիճել: Մինչդեռ ԷԹուրքիայի նպատակը` խնդիրը հենց այդ հարթություն տեղափոխելն է:

Արևմտյան Հայաստանի և Ցեղասպանության հարցը պետք  է որպես  մահակ օգտագործել`  Թուրքիային թույլ չտալով խառնվել ՀՀ-ի ներքին գործերին:

Եվ վերջպես, ոմանք պնդում են, որ Արցախը չի հիշատակվում, սակայն այս փաստաթղթում խոսվում է ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի տարածքային փոխճանաչման մասին, այլև խոսքն անուղղակիորեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին է:

Անդրադառանալով հայ-թուրքական սահմանի բացմանը` ասեմ, որ այս խնդրի շուրջ մեզանում չափազանց առատ են էժանագին դատողությունները: Այսօր արցախյան հիմնախնդիրը դեռ լուծված չէ, և դժվար է արմատական լուծում ակնկալել այնքան ժամանակ,   քանի դեռ ուժերը փոխհավասարակշռված են: Այն պահից, երբ այդ խախտվի այդ հավասարակշռվածությունն ի վնաս հայության` ամեն կարգի միջազգային պայմանգիր` հայերի համար կդադարի գոյություն ունենալ:

Սահմանի բացումից հետո` ամենաաննշան անհամաձայնության դեպքում, մասնավորապես, Ադրբեջանի հետ, Թուրքիան կարող է կրկին փակել սահմանը: Իսկ սահմանը բացելով մեր երկիրը կախման մեջ ենք դնում  մեր վտանգավոր հակառակորդից : Բացի դրանից, թուրքական օրենսդրությունը խիստ սահմանափակ հնարավորություն է տալիս և բարդագույն խնդիր է լինելու հայկական ապրանքը թուրքական շուկա արտահանելու համար: Մինչդեռ մենք չունենք նման օրենսդրություն և հայկական շուկան կհեղեղվի թուրքական էժանագին ապրանքներով ու  կկորցնենք քիչ թե շատ ձևավորված մեր տնտեսությունը:

Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`