Գլխավոր » Լրահոս

Արձանագրության մեջ «գոյություն ունեցող սահման» բառակապակցությունը հստակեցված չէ

Սեպտեմբեր 7, 2009թ. 18:51

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը շեշտում է, որ Հայաստանի ու Թուրքայի միջև ստորագրված արձանագրության մեջ նշված չէ, թե ներկայիս հայ-թուրքական սահմանը ո՞ր փաստաթղթի հիման վրա գոյություն ունի: «Սահմանը միջազգային հասկացություն է, և այն, ինչ մենք այսօր ունենք, ժառանգել ենք նախկին ԽՍՀՄ-ից: Արխիվային փաստաթղթերն ուսումնասիրող մասնագետների քննարկման  խնդիրներից պետք է լինի նաև սահմանագծի ուսումնասիրությունը, որը կճանաչվի և կհաստատվի որպես Հայաստանի և Թուրքիայի միջև սահման, և կկնքվի երկկողմ համաձայնագիր– պայմանագիր: Այլ կերպ ասած, կողմերը կամ պետք է Կարսի պայմանագիրը վերահաստատեն, կամ  այն չեղյալ համարեն և ընդունեն նոր պայմանագիր»,- ասում է Հ.Դեմոյանը: Նրա կարծիքով սահմանագծերից մեկը կարող է լինել ՌիզեԱրդահանԱրդվինՍարի ՂամիշՕլդիԻգդիր սահմանագիծը, որն օկուպացվեց 1920 թ.-ի բոլշևիկների և քեմալականների համատեղ ուժերով:

armarlur.com


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`