Գլխավոր » Լրահոս

Դավութօղլուի վրացական առաքելությունը

Սեպտեմբեր 7, 2009թ. 19:17

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր Վրաստան  մեկնած Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մի մեծ առաքելություն է ստանձնել, այն է` համոզել Վրաստանի իշխանություններին` ազատ արձակել 24 տարվա ազատազրկման դատապարտված թուրքական բեռնանավի նավապետ Մեհմեթ Օզթյուրքին։

Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին  դիզվառելիքով և բենզինով բեռնավորված «Բուկետ» անունը կրող թուրքական բեռնանավերը`Պանամայի դրոշի ներքո, առանց պաշտոնական Թբիլիսիի «թույլատրությունը» ստանալու շարժվել են դեպի Աբխազիա, և այս միջադեպը  պատճառ է դարձել, որ վրացական կողմը կալանավորի բեռնանավի անձնակազմի անդամներին, որոնք Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ են։

Թբիլիսին հարմար առիթը բաց չի թողնում երկրի պետական բյուջեն մի քանի հազար դոլարով լցնելու : Եվ ահա, Փոթիի քաղաքային դատարանը 30 հազար դոլար տուգանք է պահանջել նավի անձնակազմի 17 անդամներին ազատ արձակելու համար: Վրաց դատարանի պահանջը բավարաված է: Իսկ  նավապետ Օզթյուրքին ազատելու դիմաց ընկերությունից պահանջվում է վճարել ևս 18 հազար դոլար։

Թուրքիայի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Վրաստան կատարած իր այցելության ժամանակ  իրեն կհաջողվի երկկողմ համաձայնության արդյունքում  կարգավորել այս միջադեպն ու նավապետին ազատ արձակել` գուցե և ոչ մեծ գումարով։

armarlur.com


Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`