Գլխավոր » Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս

Ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքը. «Թուրքիայի երաշխիքները գրոշի արժեք չունեն»

Սեպտեմբեր 3, 2009թ. 11:06

Ադրբեջանական «Խալգաբհեսի» ինտերնետային կայքէջում տպագրվել է մի ծավալուն հոդված, որտեղ անդրադարձ է կատարվել օգոստոսի 31-ին ստորագրված արձանագրություններին: «Թուրք նախագահ Ա. Գյուլը, վարչապետ Ռ. Թ. Էրդողանը, արտգործնախարար Ա. Դավութօղլուն բոլորովին վերջերս երդվելով վստահեցնում էին Ադրբեջանին, որ մինչև գրավյալ տարածքները  չազատագրվեն, Հայաստանի հետ սահմանները չեն բացվի: Բացի այդ դերասանական հատուկ հմտությամբ, էմոցիաներով ու ժեստերով արտաբերված այդ խոսքերը ամրապնդվել են մի վերջնական ակորդով. Թուրքիան երբեք չի դավաճանի Ադրբեջանին, Թուրքիան երաշխավորում է: Այդ երաշխիքները գրոշի արժեք չունեն», -գրել է ադրբեջանական պարբերականը: «Պատմությունն, անկասկած, կամրագրի թուրք ժողովրդի դավաճանությունը ադրբեջանական թուրքերի հանդեպ: Ես կոչ եմ անում բողոքի ձայն բարձրացնել Թուրքիայի այդ քայլի դեմ»,-նույն պարբերականում իր կարծիքն է արտահայտել «Միասնական Ադրբեջան» ժողովրդական ճակատի ղեկավար Հուդրատ Հասանգուլիևը: «Մեծն Աթաթուրքի կողմից հիմնադրված Թուրքիա, որ մեր եղբայրն էիր համարվում, քո ուրախությունն ու ամեն տխրությունը մեր սրտերում արտահայտում էինք, ինչպես մերը: Մենք այլ ելք չունենք, քան ցավել, որ այդ երկրի գլխին կանգնած են մարդիկ, ովքեր իրենց խոսքի տերը չեն: Ցավում ենք քեզ համար, Թուրքիա», -հավելել է ադրբեջանական կայքէջը: Ըստ աղբյուրի, Հայաստանի հետ Թուրքիայի`   առանց նախապայմանների մերձեցումը  չի բխում   Ադրբեջանի շահերից: Ն.Մ.


Թեգեր` ,

Դիտել Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`