Գլխավոր » Լրահոս

Հայտնի է դարձել ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկացի նոր համանախագահի անունը

Սեպտեմբեր 8, 2009թ. 11:31

ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկյան նոր համանախագահ է  նշանակվել դեսպան Ռոբերտ Բրադտկեն, որը 35 տարվա դիվանագիտական աշխատանքի փորձ ունի: Այդ մասին հայկական PanARMENIAN.Net լրատվական գործակալությանը հայտնել են ԱՄՆ Պետքարտուղարությունից:

Ռոբերտ Բրադտկեն մինչև սույն թվականի հուլիս ամիսը եղել է ԱՄՆ դեսպանը Խորվատիայում: Նախքան այդ, 2001-2004թթ. եղել է Եվրոպայի և Ասիայի ուղղությամբ պետքարտուղարի օգնականի տեղակալը: Նա պատասխանատու է եղել նաև ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ-ի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների հարցերում:

«ԱՄՆ-ն հասկանում է լեռնային-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը: Մենք ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի վերջին դրական քայլերը: ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Կլինտոնը նշել է, որ երկու երկրների նախագահները հետաքրքրված են խնդրի վերջնական լուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեության մեջ, իսկ Բարաք Օբամայի վարչակազմը պատրաստ է անել ամեն ինչ այդ նպատակին հասնելու համար: Մենք տեղեկացրել ենք Հայաստանի և Վրաստանի կառավարություններին` Ռոբերտ Բրեդտկեին ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ նշանակելու մասին: Դեսպան Բրադտկեն հույս ունի, որ առաջիկա շաբաթների ընթացքում կկարողանա այցելել տարածաշրջան», – հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամլո խոսնակ Յան Քելլին:

Նշենք, որ շատ փորձագետներ վստահ էին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ն ներկայացնող համանախագահ կնշանակվի Թինա Քայդանովը, որը վերջերս Մեթյու Բրայզային փոխարինեց Եվրասիայի գծով փոխպետքարտուղարի օգնականի պաշտոնում: Սակայն ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը նախընտրեց տարածաշրջանում իր ներկայությունն ամրապնդել ևս մեկ փորձառու դիվանագետով: Սա կարող է նշանակել միայն մեկ բան. ԱՄՆ-ն լուրջ խնդիրներ ունի Հարավային Կովկասում և դրանք լուծելու համար անհրաժեշտ է, որ այստեղ գործեն հնարավորինս շատ փորձառու մասնագետներ:

armarlur.com


Թեգեր`

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`