Գլխավոր » Լրահոս

«Նախագահը պետք է պարտադրի ԱԳ նախարարին` հրաժարական տալ»

Սեպտեմբեր 8, 2009թ. 16:09

Այս պահին ՀՅԴ-ն պահանջել է ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի հրաժարականը:   ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` ՀՀ նախագահը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը, կնքում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրեր և ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը: Հարց ուղղվեց,թե վերոնշյալով պայմանավորված` հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ն   պահանջի ոչ թե արտգործնախարարի, այլ նախագահի հրաժարականը: Սակայն այս հարցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի մոտեցումն այլ է.«Իհարկե, քաղաքական պատասխանատուն նախագահն է, սակայն եթե արտգործնախարարը բանիմաց լիներ, ապա նախագահը նման քայլի չէր գնա: Պահանջել ենք նախարարի հրաժարականը, քանի որ նա ուղղություն ցույց տվողն է: Նախագահը պետք է  պարտադրի ԱԳ նախարարին  հրաժարական տալ, և գործընթացը նոր հունով կընթանա»: Եթե ՀՅԴ-ի պահանջը չիրականանա, ապա հաջորդ քայլը կլինի նախագահի հրաժարականի պահանջը` չնայած, որ այժմ կուսակցության նպատակը ոչ թե իշխանափոխությունն է, այլ այս վտանգավոր փաստաթղթի ստորագրման կանխումը.

«Եթե չկարողանանք փաստաթղթի մեջ փոփոխություններ մտցնել,  բոլոր իշխանավորները, որոնք դեմ կլինեն ժողովրդի կամքին,  կգնան ինքնաոչնչացման ճանապարհով»:

Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ


Թեգեր`

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`