Գլխավոր » Լրահոս

Բյուլբյուլօղլին բլբյուլ էր կտրել

Օգոստոս 11, 2009թ. 18:34

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բուլբյուլօղլին «բարեկամական այցով» եկավ Հայաստան, եղավ Արցախում, ու հետո հայտարարեց, թե հայերին պետք է պարտադրել խաղաղություն, ասել է, թե` Արցախը պատերազմով հետ վերադարձնել:
Թերևս, իր հայրենակիցների ականջին այսօրինակ խոսքերը որպես սոխակի գեղգեղանք են հնչել: Այլ կերպ հնարավոր էլ չէ պատկերացնել, քանզի վերջին տարիներին ադրբեջանցիների ականջները սովորել են ն նմանատիպ ամպագոռգոռ հայտարարություններ լսել: Ըստ երևույթին, խիստ ցավագին են ընդունում այն իրողությունը, որ այսօրվա խաղաղությունն իրենց պարտադրված է: Ուղղակի ծիծաղ է հարուցում Բուլբյուլօղլու այն պնդումը, թե «Խանքենդում» (դժվար չէ նկատել, որ լեզուն չի պտտել երկրամասին իր պատմական ու հարազատ Արցախ կամ գոնե Ղարաբաղ անունը տալ) քարոզչությունը մեկ ուղղությամբ է տարվում՝ երբե’ք Ադրբեջանի կազմում: Բայց եթե սույն պարոնի սիրտը «Խանքենդ» է ուզում, թող գնա ու այն որոնի ուր ուզում է, բայց ոչ հայոց Արցախում: Իսկ ինչ վերաբերում է արցախյան խնդիրը պատերազմով իրենց օգտին լուծելուն` բլբյուլ կտրած այս «մշակութային»-«քաղաքական» գործիչը երևում է բավական կարճ հիշողություն ունի կամ էլ անառողջ տրամաբանություն: 90-ականների սկզբին մենք դեռ կարգին բանակ էլ չունեինք, բայց կարողանում էինք արժանապատվորեն դիմագրավել ու հետ շպրտել` թվաքանակով հայ կամավորներին մի քանի անգամ գերազանցող ադրբեջանցիներին, Բուլբյուլօղլու համար հատուկ հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից արցախահայության արդար պայքարի դեմ էին դուրս եկել նաև այլազգի գրոհայիններ, (այլևս ակնհայտ փաստ է աֆղան մոջահիդների ակտիվ մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմին), խորհրդային զենք-զինամթերքով զինված` խորհրդային զորամասեր: Եթե սեփական գեղգեղանքներով հիացած չլիներ, Բյուլբյուլօղլին թերևս ինքն իրեն հարց կտար՝ ինչպե՞ս եղավ, որ հայերը կարողացան իրենց վերահսկողությունը հաստատել Արցախում: Ինչ խոսք, իրենց չպատկանող տարածքների վրա պետության տեր դարձած բյուլբուլօղլիների գիտակցությանը չի կարող հասու լինել այն պարզ ճշմարտությունը, որ հայի ու ադրբեջանցու պայքարի հիմքում բոլորովին տարբեր մղումներ էին, եթե, Բյուլբյուլօղլու հայրենակիցների նպատակը ուրիշի ունեցվածքը` տարածք, մշակութային արժեքներ, գողանալը, իրենցով անելն ու ոչնչացնելն է, ապա արցախցին այս քոչվորների դեմ պայքարի դուրս եկավ բնիկի հոգեբանությամբ` իր սեփական տունը` նախնիների աճյուններով սրբացած իր հայրենիքը օտարից ազատագրելու, իր ազգային ինքնությունը պահպանելու և սեփական հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իր իրավունքը հաստատելու մղումով:
«Վեստի.ազ»-ին տված հարցազրույցում Բյուրբյուլօղլին ասել էր, թե հայերն ու ադրբեջանցիները տիեզերք չեն թռչելու ու հարկադրված են մեկմեկու հարևանությամբ ապրել: Եթե Բյուրբյուլօղլու կարճ խելքով §հարկադրված հարևանություն¦ հաստատելու միակ ճանապարհը §Խանքեդն» իրենց նվիրաբերելն է, ապա վերջինս սխալվում է, այն էլ` չարաչար: Իսկ ինչ վերաբերում է տիեզերք թռչելուն, ապա այս հարցում ադրբեջանցիները լիովին ազատ են (մեր մեջ ասած ճիշտ էլ կանեն) ու ընտրության իրավունքն էլ իրենցն է: Այնպես որ, մեր հարևան ադրբեջանցիներին հարևանաբար խորհուրդ կտայի տիեզերք թռչելու հարցում առավել գործնական լինել: Ավելի լավ է թեկուզ տիեզերքում` սեփական հողն ունենալ, քան երկրի վրա շարունակել ապրել` ուրիշինը գողանալով:
Արմենուհի ՓԱԼԱՆԴՒԶՅԱՆ


Թեգեր` , ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`