Գլխավոր » Լրահոս

Ո՞վ է Ռոբերտ Բրադտկեն

Սեպտեմբեր 8, 2009թ. 17:56

Armar.am կայքն արդեն տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան նոր համանախագահ է նշանակվել փորձառու դիվանագետ Ռոբերտ Բրադտկեն: Ուշադրության է արժանի  այն փաստը, որ Բրադտկեն, ինչպես Թինա Քայդանովը, մեր տարածաշրջան է տեղափոխվել Բալկաններից: Մինչև սույն թվականի հուլիս ամիսը նա եղել է Խորվաթիայում ԱՄՆ դեսպանը:

Չնայած այն հանգամանքին, որ Ռոբերտ Բրադտկեն զգալի ներդրում ունի Բալկաններում ԱՄՆ քաղաքականության «ներմուծման» հարցում, այնումենայնիվ, մեր տարածաշրջանում նա այդքան էլ մեծ ճանաչում չունի: Եվ միանգամայն բնական է, որ հայկական և ադրբեջանական լրատվամիջոցներն զբաղված են   ամերիկացի դիվանագետի մասին հնարավորինս շատ տեղեկատվություն հավաքելով:

Մեթյու Բրայզան, որին Մինսկի Խմբի համանախագահի պաշտոնում փոխարինել է Բրադտկեն, ասել է միայն, որ նոր համանախագահը հիանալի դիվանագետ է և իր լավ ընկերը:

Ադրբեջանական 1news.az գործակալությանը տված հարցազրույցում ռուսաստանյան հայտնի քաղաքագետ Ալեքսանդր Դուգինն ասել է, թե ինքը նույնպես ճանաչում է Բրադտկեին. «Նա վառ ընդգծված ատլանտիստ է և ամերիկյան գերիշխանության գաղափարախոսության կողմնակից: Նա ամերիկյան ամենափորձառու դիվանագետներից մեկն է: Եթե Վաշինգթոնն այդպիսի փորձառու դիվանագետի, ինչպիսին է Բրադտկեն, նշանակում է Ղարաբաղի գծով համակարգող, նշանակում է, որ նրանք այդ հակամարտության կարգավորման հետ կապված լուրջ ծրագրեր ունեն: Նրանք այսօր իրենց առջև նպատակ են դրել ամեն գնով ձերբազատվել այդ հակամարտությունից, իսկ թե ում օգտին այն կլուծվի, նրանց քիչ է հետաքրքրում», – նշել է Ալեքսանդր Դուգինը:

armarlur.com


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`