ՀՅԴ-ն մանդատներից չի հրաժարվի
Սեպտեմբեր 8, 2009թ. 18:14
ՀՅԴ-ն պատրաստ է ԱԺ-ում մինչև վերջ պայքարել հայ-թուրքական արձանագրության դեմ: Չնայած ՀՅԴ պատգամավորների փոքր թվաքանակին, այնուամենայնիվ, նրանք հայտարարում են, որ ամեն ինչ կանեն, որպեսզի փաստաթուղթը չվավերացվի, սակայն դա չի նշանակում, թե կհրաժավեն պատգամավորական մանդատից:
«ԱԺ-ում մեր ներկայությունը նվեր չէ, ոչ էլ պարգև, որից կարելի է հրաժարվել: Մենք խորհրդարանում ենք, քանի որ ժողովուրդը մեզ հավատացել է և նրա քվեներով ենք այսօր Ազգային ժողովում, հետևաբար, ամեն կերպ պետք է ներկայացնենք մեր ժողովրդի շահերը, իսկ մանդատներից հրաժարում չի լինելու»,- հայտնել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
armarlur.com












