Գլխավոր » Լրահոս

Խաղաղության ճանապարհ. Թուրքիայի խորհրդարանի օրակարգում է

Սեպտեմբեր 8, 2009թ. 18:45

Թուրքական «Սաբահ» թերթը տեղեկացրել է, որ  Թուրքիայի խորհրդարանի օրակարգում է հայտնվել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի Եվրամիության նախարարներին առաջարկած` Կովկասը Եվրոպային կամրջող «Խաղաղության ճանապարհ» նախագիծը:

Այլ կերպ ասած` խոսքը գնում է 2007-ի ապրիլին` «Սևծովյան տնտեսական համագործակցության» 12 պետությունների կողմից ստորագրված մի ծրագրի մասին: 7.000 կմ երկարությամբ նախատեսված ճանապարհի նախագիծը, որը անցնելու է 12 երկրների 24 քաղաքներով, նախատեսում է որ  կապելու է Ստամբուլը` Երևանին և Երևանը` Բաքվին:

Ասիան-Եվրոպային կամրջող այդ ճանապարհը, պայմանագրի համաձայն, կոչվելու է «Սևծովյան ցամաքային ճանապարհ», որը Կովկասը միացնելու է Բալկաններին:

Բաքվից սկսվող ու մինչև Արևմտյան Եվրոպա ձգվող այդ ճանապարհի 985 կմ հատվածը Թուրքիայով է անցնելու: Ճանապարհաշինությանն աջակցելու են եվրոպական հիմնադրամները:

Ք.Մ.


Թեգեր`

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`