Գլխավոր » Լրահոս

Դարձյալ բախվել են թուրքերն ու քրդերը

Սեպտեմբեր 9, 2009թ. 11:07

Ինչպես հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, այսօր թուրքական բանակի հինգ զինվորներ սպանվել են քրդերի հետ բախման ժամանակ, ևս 5 զինծառայողներ վիրավորվել են և այժմ գտնվում են Թուրքիայի արևելյան շրջանների ռազմական հոսպիտալներից մեկում:

Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Սիիրթ նահանգում: Հիշյալ աղբյուրի տեղեկացմամբ, թուրքական բանակի վրա հարձակվել են Քրդական աշխատավորական կուսակցության անդամները, բախման ընթացքում կուսակցության  հինգ անդամներ ևս զոհվել են:

Նշենք, որ երեկ լուրեր են տարածվել նաև այն մասին, որ   Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարիի շրջանում դարձյալ բախումներ են տեղի ունեղել թուրքական զինված ուժերի  և PKK-ի անդամ քուրդ զինյալների միջև:

Թուրքական զինված ուժերի հրամանատարությունը քուրդ զինյալների դեմ  է դուրս եկել ռազմական ուղղաթիռներով:

Ավելացնենք նաև, որ, ըստ միջազգային մամուլի հաշվարկների, վերջին 25 տարիների ընթացքում քուրդ անջատողականների հետ պատերազմում թուրքերը կորցրել են ավելի քան 40 հազար մարդ:

armarlur.com


Թեգեր`

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`