Եվրախորհրդարանում կանցկացվի Ցեղասպանության ժխտման դեմ պայքարին նվիրված համաժողով
Հոկտեմբերի 6-ին Բրյուսելում` Եվրախորհրդարանի շենքում, տեղի կունենա Ցեղասպանության ժխտման դեմ պայքարին նվիրված համաժողով, որ կազմակերպվել է Հայ դատի եվրոպական հանձնախմբի, ֆրանսիական IBUKA կազմակերպության եւ Հրեական հասարակական կենտրոնի կողմից:Ինչպես հաղորդում է panarmenian.net-ը, համաժողովին կքննարկվի մինչեւ 2010թ. ԵՄ բոլոր 27 անդամ երկրներում Ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքի ընդունման հարցը: «Հերքումն ու ժողովրդավարությունը Եվրոպայում» խորագրով համաժողովը կանցնի Եվրախորհրդարանում գերմանացի պահպանողականների ներկայացուցիչ Էլմեր Բրոկի հովանավորությամբ: Համաժողովի մասնակիցները կփորձեն ԵՄ պաշտոնյաներին բացատրել, որ հանցագործության հերքումը «արտահայտման ազատության այլասերում է եւ սպառնալիք է ժողովրդավարական հասարակությունների հիմքերի համար»:
Թեգեր` IBUKA












