Գլխավոր » Լրահոս

Մոսկվայում հուշարձան կկանգնեցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Սեպտեմբեր 9, 2009թ. 20:15

Սեպտեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի քաղաքային Դումայի` Մոնումենտալ արվեստի հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել է մայրաքաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված քանդակախմբի կանգնեցման առաջարկը: Ի դեպ, այն Ռուսաստանի Հայերի Միության առաջարկությունն է: Հանձնաժողովի անդամների կարծիքով, հաշվի առնելով նախաձեռնողների` հուշարձանի կանգնեցման ֆինանսական պարտավորություններն իրենց վրա վերցնելու պատրաստակամությունը, նպատակահարմար է Մոսկովյան քաղաքային Դումային խորհուրդ տալ քանդակի կանգնեցման մասին առաջարկը ներառել«Քաղաքային նշանակության մոնումենտալ-դեկորատիվ արվեստի ստեղծագործությունների ստեղծման մասին առաջարկների ցուցակի» մեջ:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված քանդակախումբը կարող է տեղակայվել Նոր-Նախիջևանյան կառուցվող տաճարի և Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսական թեմի տարածքում:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`