Գլխավոր » Լրահոս

Զագրեբում տեղի է ունեցել Հայաստանի նախագահի եւ Խորվաթիայի խորհրդարանի նախագահի հանդիպումը

Սեպտեմբեր 9, 2009թ. 09:20

Խորվաթիա կատարած երկօրյա պաշտոնական այցի երկրորդ օրը` սեպտեմբերի 8-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Զագրեբում Ս.Սարգսյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի հետ: Զրուցակիցները մեկ անգամ եւս ամրագրել են տարբեր ուղղություններով, երկկողմ ու բազմակողմ մակարդակներում հայխորվաթական փոխգործակցությունը առաջ մղելու երկուստեք առկա քաղաքական կամքը: Ս.Սարգսյանը եւ Լ.Բաբիչը կարեւորել են երկու երկրների խորհրդարաններում բարեկամության խորհրդարանական խմբերի ձեւավորումը եւ համագործակցությունը միջխորհրդարանական միջազգային կառույցներում:
Ս.Սարգսյանը Խորվաթիայի խորհրդարանի նախագահին տեղեկացրել է հայթուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված իր նախաձեռնության վերջին զարգացումների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի մասին:Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի հաղորդագրության, Ս.Սարգսյանը այցելել է Զագրեբի աստղադիտարան, ծանոթացել Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտի օժանդակությամբ ստեղծված տիեզերական ուսումնասիրությունների «Սեւան» նորագույն սարքավորմանը, խորվաթ ու հայ աստղաֆիզիկոսների կողմից իրականացվող համատեղ ծրագրերին: Նա այցելել է նաեւ Զագրեբի պատմության թանգարան, խոշոր քաղաքականպետական գործիչ Տիտոյի Վելիկի Բրիյուն կղզում գտնվող տունթանգարանի վերածված ամառային նստավայր եւ Տիտոյի կողմից տասնամյակներ առաջ կառուցված գինետուն:Նույն օրը ուշ երեկոյան Ս.Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երեւան:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`