Գլխավոր » Լրահոս

ՀՀ սփյուռքի նախարարությունը եւ «Հանգույց» ստեղծագործական խումբը ստորագրել են համահայկական հանգույցի ստեղծման մասին հուշագիր

Սեպտեմբեր 9, 2009թ. 21:12

ՀՀ Սփյուռքի նախարարությունը եւ «Հանգույց» ստեղծագործական խումբը (Hanguyc team) սեպտեմբերի 8-ին կնքել են հուշագիր, որի շրջանակներում կողմերը կնպաստեն համահայկական նշանակություն ունեցող համացանցային հանգույցի (portal) ստեղծմանը, որն, ունենալով հայապահպան ուղղվածություն, կարեւոր գործիք կդառնա հայկական տեղեկատվական հոսքերի կարգավորման հարցում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Սփյուռքի նախարարության Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարեւորել է բարձր տեխնոլոգիաների օգտագործումն աշխարհասփյուռ հայությունը համախմբելու, ազգի ներուժը Հայրենիքի հզորացման համար ծառայեցնելու գործում: Նախարարն այդ առումով նշել է, մասնավորապես, համացանցում հայերենի կիրառման, այլ լեզուներից թարգմանության, արեւելահայերենարեւմտահայերեն եւ հակառակ փոխարկման ծրագրերի գործածության մեջ դնելու խնդիրները: Նա պարզաբանել է, որ համացանցի օգնությամբ ցանկացած ծրագիր, լուր, խնդիր, կարելի է հասանելի դարձնել հայ ժողովրդին, եւ գոհունակություն է հայտնել այդ, ինչպես նաեւ ՀայրենիքՍփյուռք եւ հակառակ ուղղությամբ տեղեկատվական հոսքերի կարգավորման հնարավորություն ընձեռող համացանցային գործիքների առկայության կապակցությամբ: «Վստահ եմ, որ մենք կունենանք հայկական «Google», բայց ես որպես սփյուռքի նախարար երազում եմ նաեւ հայկական CNN-ի մասին»,- նշել է Հ. Հակոբյանը` հավելելով, որ հայկական որոնման համակարգի կայացումը կնպաստի համահայկական հեռուստատեսության կայացմանը: «Ժամանակն է, որ բարձր տեխնոլոգիաների մեր հզոր կառույցները կարողանան համախմբվել եւ լուծել հայապահպանությանը միտված շատ խնդիրներ»,- ընդգծել է սփյուռքի նախարարը` հավելելով, որ նոյեմբերի 6-10-ը Սան Ֆրանցիսկոյում կկազմակերպվի հայկական բարձր տեխնոլոգիաների «ArmTech 2009» 3-րդ համաժողովը: Նա նման համաժողովների անցկացումը կարեւորել է նաեւ մասնագիտական հայրենադարձության կազմակերպման առումով:Հուշագրով կարեւորվում է ՀայաստանՍփյուռք գործակցության զորացման միջոցով համայն հայության համախմբումը Հայաստանի անկախ պետականության շուրջ:ՀՀ Սփյուռքի նախարարությունը եւ «Հանգույց» ստեղծագործական խումբը (www.hanguyc.am) կնպաստեն նաեւ հայկական համացանցային որոնման համակարգի կայացմանը, որը հեռանկարում կկարողանա ստանձնել ազգային լոկալ կարգավորիչի դեր` միավորելով բոլոր հայկական կայքերը մեկ համակարգում, նվազեցնելով այս ոլորտում գնալով աճող ֆինանսների արտահոսքը:Բացի այդ, կողմերը կաշխատեն հայեցի բովանդակությամբ հայկական համացանցի ստեղծման եւ ակտիվ զարգացման ուղղությամբ, որտեղ Հայաստանում եւ Սփյուռքում բնակվող հայերը հնարավորություն կունենան հաղորդակցման բազմաթիվ միջոցներով մշտական կապի մեջ լինել` հաղթահարելով տարածական, ժամանակային, լեզվական եւ այլ արգելքներ: Այս ցանցը կարող է դառնալ վերացական (վիրտուալ) «հայկական աշխարհի» հիմքը, որը կներառի նաեւ մի շարք հատուկ` մասնագիտական ցանցեր, որոնք հնարավորություն կտան համախմբել աշխարհի տարբեր երկրներում ապրող հայության մտավոր, մշակութային, գիտական ներուժը եւ մասնագիտական ցանցի անդամների միասնական աշխատանքն ուղղել ի բարօրություն Հայաստանում եւ Սփյուռքում ապրող հայերի:Հուշագիրը ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից ստորագրել է նախարարության աշխատակազմի տեղեկատվության եւ հեռահաղորդակցության վարչության պետ Տիգրան Հարությունյանը, իսկ «Հանգույցի» կողմից` խմբի ղեկավար Մհեր Աբրահամյանը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`