Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Ստեփան Ստեփանյան. «Պատմաբանների հանձնաժողով ստեղծելն անմտություն է, քանի որ աշխարհն արդեն ճանաչել է ցեղասպանության փաստը»

Սեպտեմբեր 3, 2009թ. 17:12

Այն, որ Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրության մեջ Ցեղասպանություն բառն ընդհանրապես բացակայում է, առնվազն կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության փաստը: «Հայաստանը և Թուրքիան համաձայնեցին իրականացնել երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված քայլեր և ցեղասպանության մասին երկխոսությունը տեղափոխել պատմական հարթություն, պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձևակերպման համար»: Արդյոք սա չի նշանակում , որ սրանով կասեցվում է ցեղասպանության ճանաչման գործընթացը:

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Ստեփանյանի կարծիքով պատմաբանների հանձնաժողով ստեղծելն անմտություն է, քանի որ աշխարհն արդեն ճանաչել է ցեղասպանության փաստը: Նրա կարծիքով այն իրողությունը, որ ԱՄՆ-ի 50 նահանգներից 43-ը եթե արդեն ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը , դա նշանակում է, որ ոչ թե պետք է քննարկել ցեղասպանության լինել չլինելիության հարցը, այլ հարկավոր է ստեղծել հանձնաժողով, որը զբաղվի ցեղասպանության պատճառած հետևանքների ուսումնասիրությամբ: “Քանի որ բացի այն, որ հայերը կորցրել են իրենց պատմական հայրենիքի 90 տոկոսը, արևմտահայությունն ունեցել է հսկայական կորուստներ»,- ասում է պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսորը:

Մտահոգիչ է նաև արձանագրության այն կետը, համաձայն որի երկու երկրները պետք է ճանաչեն մեկմեկու տարածքային ամբողջականությունը, իսկ, արդյո՞ք, դա չի նշանակում Կարսի պայմանագրի վավերացում: Ստեփան Ստեփանյանի կարծիքով Կարսի պայմանագիրը Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված 1921 թ.մարտի 16-ի պայմանագրի կրկնությունն է: “Այն բացահայտ անօրինական է, քանի որ դրանով Հայաստանի հողերը բաժանվեցին Թուրքիայի և Ադրբեջանի միջև, ինչի իրավունքը չունեին: Եթե Հայաստանը համաձայնի, դա անմտություն կլինի: Հայաստանը կարող է ճանաչել միայն Սևրի պայմանագիրը,, որով Հայաստանը Տրապիզոնի միջոցով դուրս պետք է գար Սև ծով”,- ասում է Ստեփան Ստեփանյանը:

Ա.Գ.


Թեգեր` , , ,

Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`