Մեր գիրն ուրիշ գրեն է, ամեն թյուրքի բանը չէ
Սեպտեմբեր 10, 2009թ. 14:10
Ադրբեջանում «atv International» հեռուստալիքը ամսվա վերջին կհեռարձակի ադրբեջաներեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն և հայերեն լեզուներով հեռուստահաղորդումներ: Այդ մասին հայտնել է հեռուստաալիքի տնօրեն Վագիֆ Այդընօղլուն:
Նա տեղեկացրել է, որ այս ծրագրի իրականացման ընթացքում հիմնականում դժվարություններ են ունեցել հայերեն լեզվի հարցում, քանի որ Ադրբեջանում շատ քիչ թիվ են կազմում հայերեն լեզվին տրիապետողները: Եվ չնայած Բաքվի պետական համալսարանում կազմակերպվում են հայերեն դասընթացներ կան, սակայն ոչ ոք հայերենին լիարժեք չի տիրապետում: Ստիպված են եղել այս խնդիրը լուծել այլ ճանապարհով. փնտրվում են խորհրդային տարիներին Հայաստանում ապրած ու կրթություն ստացած ադրբեջանացիներ:
armarlur.com
Թեգեր` atv International, Ադրբեջան












