Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը

Սեպտեմբեր 10, 2009թ. 18:17

Ադրբեջանական 1news.az կայքի հաղորդմամբ, այսօր առավոտյան ժամը 09.00-ի սահամաններում Աղդամի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել հայոց բանակի և ադրբեջանական զինուժի միջև:

Նույն կայքի թղթակցի փոխանցմամբ, իբրև թե սպանվել են հինգ, վիրավորվել երեք հայ զինծառայող, իսլ ադրբեջանական կողմից վիրավորվել է շարքային Պյարվիզ Յուսիֆովը:

Բոլորվին պատահական չէ, որ ադրբեջանցիները խոսում են հինգ սպանվածի և մեկ վիրավորի մասին, քանի որ դա բխում է պարտվածի հոգեբանությունից, իսկ իրենք սեփական հանրությանը համոզելու խնդիր ունեն, թե վիրավորվում են ադրբեջանցի`  միայն շարքայինները: Ադրբեջանական լրատվամիջոցներն ամեն կերպ փորձում են համոզել իրենց հանրությանը, թե` հայերի հաղթանակը արցախյան պատերազմում զուտ պատահականություն է եղել ու թե`  իրենք այժմ շատ ավելի ուժեղ են:

Կարծում ենք  հարկ է նրանց հիշեցնել  2008-ի մարտին կատարվածը, երբ օգտվելով Երևանում տիրող քաղաքական  խառնաշփոթից` փորձեցին Լևոնարխից գրավել մեր դիրքերը: Արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատը անգամ նահանջելու հնարավորություն չունեցավ ու մեկ տասնյակից ավելի սպանված զինվորներ թողնելով,  ուղղակի` փախավ:

Դառնանք վերոնշյալ ադրբեջանական կայքի հերթական կեղծ լրատվությանը.    Իբրև թե հայերը հրդեհել են Աղդամի շրջանը, իսկ ադրբեջանական «հզոր» բանակը վերահսկում է իրավիճակը:

ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սիմոն Հասրաթյանը նախ ճշտեց`այս պահին իրավիճակն իսկապես վերահսկվում է, բայց ոչ թե ազերիների, այլ հայերի կողմից. «Այդ լուրը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական մեքենայությունն է: ԼՂՀ զորքերը ոչ միայն Աղդամի ուղղղությամբ են վերահսկողություն իրականացնում, այլև  1994 թ-ից ի վեր` մեր  սահմանի ողջ երկայնքով: Իսկ այսօր ոչ մի զոհ և ոչ մի վիրավոր չկա»:

Իսկ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը ևս մեզ փոխանցեց, որ ադրբեջանական կողմից պարբերաբար կրակոցներ լինում են,  իրենց սովորույթի համաձայն ադրբեջանական կողմը` ցանկացած աննշան դեպք` ուռճացնում է:

аrmar.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`