«Մի տարածք, որն ամբողջովին մշակույթով է ներծծված, եթե հանձնվում է Ադրբեջանին, մշակութազերծ է լինում»
Այն հարցին, թե որքան հավանական է համարում Սամվել Կարապետյանը հայ-թուրքական արձանագրությամբ ամրագրվող հանձնաժողովի ստեղծման արդյունքում հայկական հուշարձանների ուսումնասիրման հավանականությունը` վերջինս պատասխանել է.
«Հայերը եթե իրենք իրենցից լուր ունենան, անշուշտ կարող են բարձրացնել նման հարցեր: Մենք ինքներս մեր հող ու ջրից խորթացած ենք, մեր հայրենիքից լուր չունենք: Հայ մշակույթը և հայ սերունդը կանգնած է անդունդի տարբեր կողմերում: Մենք պատկանելություն չունենք, մենք այս մշակույթի կրողը չենք: Ես շատ եմ վախենում մշակույթի և պատկանելության զգացում ունեցող ցանկացած ժողովրդի հետ հանդիպելուց, քանի որ ունենք զրո թիկունք, զրո մշակութակիր պետականություն: Մենք վատ վիճակում ենք: Ես չգիտեմ, թե մերոնք ինչից պետք է խոսեն»:
Իր դժգոհությունն է արտահայտել նաև այն հարցում, որ չնայած որ որպես պետություն, մենք ներկա ենք ամեն տեղ` սկսած ՄԱԿ-ից, կանք տարբեր վեհաժողովներում որպես մասնակից կամ գոնե դիտորդ, սակայն մենք հետամուտ չենք մեր խնդիրներին.
«Մի տարածք, որն ամբողջովին մշակույթով է ներծծված, եթե հանձնվում է Ադրբեջանին, մշակութազերծ է լինում: Մշակույթը միակ լեզուն է, որը հասկանալի է ամբողջ աշխարհին: Մենք այնքան պատկանելություն և պատիվ չունեինք, որ մեր կորուստը պատշաճ ձևով ներկայացնեինք և հասկացնեինք, որ ամեն մետրը, որ հանձնվելու է Ադրբեջանին, մշակութազերծ է լինելու: Բնականաբար, առաջին հարվածը կլինի մերը, բայց կաղքատանա նաև համաշխարհային քաղաքակրթությունը: Եթե աշխատած լինեինք այդ ուղու վրա, հիմա բավականին շատ արդյունք կունենայինք»:
armarlur.com
Թեգեր` Սամվել Կարապետյան












